Լինդոն Բ. Ջոնսոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լինդոն Բեյնս Ջոնսոն (անգլ.՝ Lyndon Baines Johnson, օգոստոսի 27, 1908[1][2][3][…], Սթոունվոլ, Գիլեսպի շրջան, Տեխաս, ԱՄՆ[8] - հունվարի 22, 1973[1][2][3][…], Սթոունվոլ, Գիլեսպի շրջան, Տեխաս, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 36-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է նոյեմբեր 22, 1963 թվականից մինչև հունվար 20, 1969։
Remove ads
Կյանքը եւ գործունեությունը
Ծնվել է ֆերմերի ընտանիքում։ 1930-ից զբաղվել է ուսուցչությամբ։ 1939—1948-ին եղել է ներկայացուցիչների պալատի անդամ, 1949—61-ին՝ սենատոր (Տեխասի նահանգից)։1961-ից՝ ԱՄՆ-ի փոխպրեզիդենտ, պրեզիդենտ Ջ․ Քենեդիի սպանությունից (1963-ի նոյեմբեր) հետո՝ պրեզիդենտ (վերընտրվել է 1964-ին)։ Սերտորեն կապված էր Տեխասի ֆինանս, և նավթային մագնատների հետ։
Նախագահության շրջան
Ջոնսոնի պրեզիդենտության շրջանում ամեր․ իմպերիալիզմը սանձազերծել է պատերազմ Վիետնամում, ինտերվենցիա Դոմինիկյան Հանրապետությունում, պաշտպանել Իսրայելի ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Երկրի ներսում մեծապես սրվել են սոցիալական և ռասայական կոնֆլիկտները։ Նման պայմաններում Ջոնսոնը 1968-ին հարկադրված հրաժարվել է նոր ընտրությունների համար իր թեկնածության առաջադրումից։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads