Լիվերպուլ ՖԱ

From Wikipedia, the free encyclopedia

Լիվերպուլ ՖԱ
Remove ads

Լիվերպուլ (անգլ.՝ Liverpool Football Club; արտասանություն։ [ˈlɪvəpuːl]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն Լիվերպուլ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1892 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Անգլիայում ակումբը ընդհանուր տիտղոսների թվով առաջինն է, իսկ Պրեմիեր լիգայի հաղթանակներով երկրորդն է՝ 19 տիտղոս, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի՝ 8 և Ֆուտբոլային լիգայի գավաթում 10 ռեկորդային հաղթանակներով։ միակ Անգլիական ակումբերից «Լիվերպուլը» նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» հաղթել են 6 Եվրոպական Գավաթ (վերջինը 2019 թվականին), 3 ՈՒԵՖԱ Գավաթ և 3 ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթ։

Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...

Ակումբի հիմանդրումից ի վեր իր տնային հանդիպումները անց է կացնում «Էնֆիլդ» մարզադաշտում, որն ներկայումս Անգլիայի՝ տարողությամբ հինգերորդ մարզադաշտն է, այն վերակառուցումից հետո տեղավորում է գրեթե 61000 հանդիսական։[1]

«Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թվականին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում։ Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է «Էնֆիլդում»։ Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել է 1970-ական և 1980-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ։ Լիվերպուլը մրցակցում է միևնույն քաղաքը ներկայացնող՝ «Էվերթոն» և մոտակա Մանչեսթեր քաղաքը ներկայացնող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակումբների հետ։ Ակումբի հիմնն է հանդիսանում Լիվերպուլյան «Gerry & The Pacemakers» Ռոք խմբի[2] «Դու երբեք միայնակ չես քայլի» ստեղծագործությունը։[3]

Ակումբը իր պատմության ընթացքում անցել են երկու ծանր ողբերգությունների միջով, որոնք հայտնի էն որպես Էյսելի և Հիլսսբորոի դեպքեր։[4][5]

Առաջինը տեղի է ունեցել 1985 թվականի Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ, Բրյուսելի Էյսել մարզադաշտում, որտեղ տրիբունաներից մեկի փլուզման պատճառով զոհվեց 39 երկրպագու, որոնց մեծամասնությունը Թուրինի Յուվենտուսի երկրպագուներ էին։ Այս պատահարից հետո Լիվերպուլը հեռացվեց Եվրոպական մրցաշարերից 6 տարով, իսկ մնացած Անգլիական ակումբներիը 5 տարի ժամկետով։[6]

Մյուս նշանակալի ողբերգությունը ակումբի պատմության մեջ տեղի է ունեցել «Շեֆֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտ Հիլլսբորոյում, որտեղ Լիվերպուլի 97 երկրպագուներ զոհվեցին հրմշտոցի արդյունքում, որը առաջացել էր Սքոթլանդ յարդի իրավապահների հակաիրավական գործողությունների պատճառով։[7]

Remove ads

Ներկա կազմ

2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Մանրամասն տեղեկատվություն №, Դիրք ...


Վարձավճարով տրված խաղացողներ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Մանրամասն տեղեկատվություն №, Դիրք ...
Remove ads

Ռեկորդներ

Ակումբային ռեկորդներ

Առաջին
  • Առաջին հանդիպում. «Լիվերպուլ» 7–1 «Ռոտերեմ Թաուն», ընկերական խաղ, սեպտեմբերի 1, 1892[8]
  • Առաջին հանդիպում Լանկաշիրի առաջնությունում. «Լիվերպուլ» 8–0 «Հայեր Վալտոն», սեպտեմբերի 3, 1892[8]
  • Առաջին հանդիպում առաջնությունում. «Լիվերպուլ» 2–0 «Միդլսբրո Իրոնոպոլիս», Երկրորդ դիվիզիոն, սեպտեմբերի 2, 1893[8]
  • Առաջին հանդիպում Անգլիայի գավաթում. «Լիվերպուլ» 4–0 «Նենտվիչ Ռոուդ», առաջին որակավորման փուլ, հոկտեմբերի 15, 1892[8]
  • Առաջին հանդիպում Անգլիայի Լիգայի գավաթում. «Լիվերպուլ» 5–0 «Լուտոն Թաուն», երկրորդ ռաունդ, հոկտեմբերի 19, 1960[8]
  • Առաջին հանդիպում Եվրոպական մրցաշարերում. «Լիվերպուլ» 5–0 «Ռեյկյավիկ», Եվրոպական գավաթ, օգոստոսի 17, 1964[8]
Հաղթանակներ
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ. 11–0 «Ստրյոմգոդսետի» դեմ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթում, սեպտեմբերի 17, 1974[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում. 10–1 «Ռոտերեմ Թաունի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, փետրվարի 18, 1896[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի գավաթում. 9–0 «Նյութաունի» դեմ որակավորման երկրորդ փուլում, հոկտեմբերի 29, 1892[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի լիգայի գավաթում. 10–0 «Ֆուլհեմի» դեմ երկրորդ փուլում, սեպտեմբերի 23, 1986[8]
  • Ամենաշատ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 30 հաղթանակ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում)[8]
  • Ամենաքիչ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 7 հաղթանակ 30 խաղերում (1894–1895 մրցաշրջանում)[8]
Պարտություններ
  • Ամենախոշոր հաշվով պարտություն. 1–9 «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, դեկտեմբերի 11, 1954[8]
  • Ամենախոշոր հաշվով տնային պարտություն. 0–6 «Սանդերլենդի» դեմ Առաջին դիվիզիոնում, ապրիլի 19, 1930[8]
  • Ամենագոլառատ պարտություն. 2–9 «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Առաջին դիվիզիոնում, հունվարի 1, 1934[8]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի գավաթում. 0–5 «Բոլտոնի» դեմ չորրորդ փուլում, հունվարի 26, 1946[8]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի Լիգայի գավաթում. 3–6 «Արսենալի» դեմ հինգերորդ փուլում, հունվարի 9, 2007[8]
  • Ամենաշատ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 23 պարտություն 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում)[8]
  • Ամենաքիչ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 0 պարտություն 28 խաղերում (1893–1894 մրցաշրջանում)[8]
Գոլեր
  • Ամենաշատ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 106 գոլ 30 խաղերում (1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[9]
  • Ամենաշատ գոլեր բարձրագույն դիվիզիոնի 1 մրցաշրջանում. 101 գոլ 38 խաղերում (2013–2014 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում)[9]
  • Ամենաքիչ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 42 գոլ 34 և 42 խաղերում (1901–1902 և 1970–1971 մրցաշրջաններում Առաջին դիվիզիոնում)[9]
  • Ամենաշատ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 97 գոլ 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[9]
  • Ամենաքիչ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 16 գոլ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[9]
Միավորներ
  • Ամենաշատ միավորներ 1 մրցաշրջանում.
    • 2 միավոր հաղթանակի համար. 68 (42 խաղերում 1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
    • 3 միավոր հաղթանակի համար. 90 (40 խաղերում 1987–1988 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
  • Ամենաքիչ միավորներ 1 մրցաշրջանում.
Հանդիսականներ
  • Ամենաշատ հանդիսական առաջնությունում. 58,757 («Չելսիի» դեմ 1949–1950 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[10]
  • Ամենաշատ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 50,880 («Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ 1979–1980 մրցաշրջանում)[10]
  • Ամենաշատ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 55,104 («Բարսելոնայի» դեմ 1975–1976 մրցաշրջանում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական. 1,000 («Լաֆբորոյի» դեմ 1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի գավաթում. 4,000 («Նյութաունի» դեմ 1892–1893 մրցաշրջանում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 9,902 («Բրենտֆորդի» դեմ 1883–1884 մրցաշրջանում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 12,021 («Դանդոլկի» դեմ 1882–1883 մրցաշրջանում)[10]

Լիվերպուլը ունեցել է ռեկորդային 95,446 հանդիսական Մելբուրն Վիկտորիի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում 2013 թվականի հուլիսին Մելբուրն Կրիկետ Գրաունդում։

Անհատական ռեկորդներ

Ամենաշատ անցկացրած խաղեր

Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է փոխարինման դուրս եկած խաղերի քանակը[11]:

Մանրամասն տեղեկատվություն #, Անուն ...

Լավագույն ռմբարկուներ

Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է անցկացրած հանդիպումների քանակը[12]։

Մանրամասն տեղեկատվություն #, Անուն ...
Remove ads

Նվաճումներ

Լիվերպուլն առաջին հաջողությունը գրանցեց ակումբի կազմավորումից հետո առաջին իսկ մրցաշրջանում, հաղթելով Լանկաշիրի առաջնությունում։ 1901 թվականին ակումբն առաջին անգամ հաղթեց անգլիայի առաջնությունում, իսկ առաջին հաջողությունը անգլիայի գավաթում գրանցվել է 1965 թվականին։[13][14]

Նվաճած տիտղոսների տեսանկյունից Լիվերպուլի համար ամենահաջողված տասնամյակը 1980-ականներն էին, որտեղ ակումբը հաղթեց` Անգլիայի առաջնությունը 6 անգամ, Անգլիայի գավաթը 2 անգամ, Անգլիայի լիգայի գավաթը 4 անգամ, Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթը 5 անգամ, Ֆուտբոլի լիգայի սուպերգավաթը (ScreenSport) 1 անգամ և Եվրոպական չեմպիոնների գավաթը 2 անգամ։[15]

Լիվերպուլը եվրագավաթներում ամենահաջողած Բրիտանական ակումբն է, ընդհանուր առմամբ 14 եվրոպական տիտղոսներով։ Ուեֆա-ի ամենահեղինակավոր Եվրոպական գավաթ/ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթում Լիվերպուլը հաղթել է 6 անգամ, այս մրցաշարում ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Ռեալը Մադրիդը (15) և Միլանը (7)։[16] Լիվերպուլի հինգերորդ Չեմպիոնների լիգայի գավաթը 2005-ին նշանակում էր, որ ակումբին գավաթը շնորհվել է մշտական, ինչպես նաև ակումբը ստացել է բազմակի հաղթողի կրծքանշան։[17][18] Լիվերպուլը Բրիտանական ակումբների մեջ ռեկորդակիր է նաև ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում (4 տիտղոս) և նշանակությամբ երկրորդ ՈՒԵՖԱ Գավաթում (3 տիտղոս) հաղթանակների քանակով։[19][20] 2019 թվականին ակումբն առաջին անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչի շնորհիվ մտավ պատմության մեջ որպես առաջին անգլիական ակումբ, որին հաջողվել է հաղթել Եվրոպական «Թրեբլ»՝ Աշխարհի ակումբային առաջնություն, Չեմպիոնների լիգա և ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։[21][22]

Ազգային

Միջազգային

Երկրորդական մրցաշարեր

  • Լանկաշիրի առաջնություն
    • Հաղթող (1). 1892–93
  • Լոնդոնի շերիֆի գավաթ
    • Հաղթող (1). 1906

Դուբլներ և տրեբլներ

Դուբլներ

Տրեբլներ[23]

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads