Լոռու մարզպետարան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հայաստանի Լոռու մարզում պետական կառավարումը իրականացվում է Հայաստանի Լոռու մարզպետի կողմից, մարզպետի աշխատակազմի միջոցով, իրագործում է Հայաստանի կառավարության տարածքային քաղաքականությունը եվ համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Հայաստանի Լոռու մարզպետարանի կառուցվածքը
Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան։ Մարզպետի աշխատակազմը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, գլխավոր քարտուղարից, մարզպետի խորհրդականներից, մարզպետի օգնականներից ու օժանդակ ստորաբաժանումներից: Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (7 վարչություններ, 8 բաժիններ ) եւ առանձնացված ստորաբաժանումները։ Մարզպետիաշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հիմնարկներ եւ մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը սահմանվում է ՀՀ Լոռու մարզպետի 2014թ. փետրվարի 4-ի թիվ 30 -Ն որոշմամբ: [1]
Remove ads
Հայաստանի Լոռու մարզպետարանի հաստիքները
Մարզպետի աշխատակազմն ունի 112 հաստիք, որոնցից՝ 94-ը քաղաքացիական ծառայողներ, 11-ը մարզպետի աշխատակազմ եւ 7-ը տեխնիկական աշխատողներ։ Մարզպետի աշխատակազմի վերակազմակերպման եւ նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։
Ղեկավարությունը
Մարզպետ՝
Տեղակալ՝ Գոռ Ասրյան,
Հովհաննես Ավետիսյան
Հայաստանի Լոռու մարզի մարզպետները
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads