Լուի դը Բրոյլ

From Wikipedia, the free encyclopedia

Լուի դը Բրոյլ
Remove ads

Լուի դը Բրոյլ (ֆր.՝ Louis de Broglie, Լսել [dəbʁœj, օգոստոսի 15, 1892(1892-08-15)[1][2][3][…], Դյեպ[4][5] - մարտի 19, 1987(1987-03-19)[1][2][3][…], Լուվեսյեն[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ֆրանսիայի ԳԱ իսկական անդամ (1933 թվականից) և անփոփոխ քարտուղար (1942 թ-ից)։

Արագ փաստեր Լուի դը Բրոյլֆր.՝ Louis de Broglie, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909 թ.) և ճշգրիտ գիտությունների (1913 թ.) բակալավրի աստիճաններ։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1926-1928 թթ.)։ 1928 թ-ից Ա․ Պուանկարեի անվան ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945 թ-ից Ֆրանսիայի ատոմային էներգիայի գերագույն հանձնաժողովի տեխ․ խորհըրդական, գրող-գիտնականների ֆրանսիական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ 1919 թ-ից աշխատել է եղբոր՝ Մորիս դը Բրոյլի լաբորատորիայում, ուր զբաղվել է ռենտգենյան ճառագայթների սպեկտրների և ֆոտոէֆեկտի հետագոտմամբ։ 1924 թ. առաջ, է քաշել տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը, որն ընկած է քվանտամեխանիկական պատկերացումների հիմքում։ Բրոյլի աշխատանքները վերաբերում են ալիքային մեխանիկայի, ռենտգենյան ու գամմա-ճառագայթների, ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, միջուկի կառուցվածքի, տարրական մասնիկների, արագացուցիչների, ատոմային էներգիայի և կիբեռնետիկայի պրոբլեմներին։ Բրոյլն իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննարկել է քվանտային մեխանիկայի, հարաբերականության տեսության փիլիսոփայական պրոբլեմները։ Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952 թ.)։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի է արժանացել էլեկտրոնի ալիքային բնույթի հայտնագործման համար (1929 թ.)։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads