Լրտես (ֆիլմ, 2015)

From Wikipedia, the free encyclopedia

Լրտես (ֆիլմ, 2015)
Remove ads

Լրտես[8] (անգլ.՝ Spy), ռեժիսոր և սցենարիստ Փոլ Ֆեյգի ամերիկյան կատակերգություն մարտաֆիլմի տարրերով։ Հատուկ գործակալ Սյուզան Քուփերի գլխավոր դերը, Ջեյմս Բոնդի կանացի կատակերգական տարբերակը, խաղաց Մելիսա Մաքարթին։ Հիմնական չարագործին խաղաց Ռոուզ Բիռնը, իսկ Ջեյսոն Սթեթհեմը և Ջուդ Լոուն՝ Սյուզան Քուփերի գործընկերները։

Արագ փաստեր Լրտեսանգլ.՝ Spy, Երկիր ...

Ֆիլմի շնորհանդեսը կայացավ SXSW կինոփառատոնի շրջանակներում։ 2015 թվականի մարտին ֆիլմն արժանացավ գավասանքի քննադատների կողմից, ովքեր նշում էին, որ Սյուզան Քուփերը լավագույն դերն է Մելիսա Մաքարթիի կարիերայում[9][10]։ Լայն թողարկման ֆիլմը դուրս է եկել 2015 թվականի հունիսի 4-ին։

Remove ads

Սյուժեն

Սյուզան Քուփերը (Մելիսա Մաքարթի) ամբողջ կյանքում երազել է դառնալ գաղտնի գործակալ և նույնիսկ աշխատանքի է տեղավորվել ԿՀՎ-ում, բայց այնտեղ նա շատ ձանձրալի աշխաըանք է կատարում՝ նա լրտես Բրեդլի Ֆայնի (Ջուդ Լոու) վերլուծաբանը և համակարգողն է։ Մի անգամ Ֆայնը գնում է Բուլղարիա, որպեսզի լինի Տիխոմիր Բոյանովի (Ռաադ Ռավի) տանը, որտեղ նա թաքցնում է հզոր միջուկային ռումբ։ Անհեթեթ պատահականության բերումով Ֆայնը առանց դիտավորության սպանում է Բոյանովին, իսկ ռումբը շրջական միջավայրում չի գտնվում։ Մահվանից առաջ Բոյանովը հասցնում է ասել, որ միայն ինքը գիտի, թե որտեղ է գտնվում ռումբը։ ԿՀՎ-ին հաջողվում է պարզել, որ, հնարավոր է, Տիխոմիրի դուստր Ռեյնա Բոյանովան (Ռոուզ Բիրն) կարող է իմանալ ռումբի գտնվելու վայրը, և ուղարկում են նրա մոտ Ֆայնին։ Լրտեսը ընկնում է թակարդը. նրան կրակում է Ռեյնան, ով հիանալի գիտի ԿՀՎ-ի բոլոր առաջատար գործակալներին դեմքով։ ԿՀՎ-ն որոշում է Բոյանովայի մոտ նոր գործակալ ուղարկել։ Սյուզանը, ով մինչև այդ ոչ մի տեղ չէր «փայլել» և ցանկանում էր վրեժ լուծել Ֆայնի մահվան համար, որպես կամավոր է հանդես գալիս։ Ղեկավարություն է հնարավորություն է տալիս նրան, բայց միայն մի պայմանով, որ Սյուզանը չի փորձելու որևէ շփման մեջ մտնել Բոյանովայի հետ։ Բայց հանգամանքները այնպես են դասավորվում, որ Սյուզանը ստիպված է լինում ամեն-ինչ այլ կերպ անել։

Remove ads

Դերերում

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Remove ads

Արտադրությունը

2013 թվականի հունիսին Փոլ Ֆեյգը հայտնեց, որ նա մշակում է «Susan Cooper» լրտեսական կատակերգությունը 20th Century Fox կինոընկերության համար։ Ֆեյգը ինքն է գրել սցենարը և պլանավորել է նկարահանել այն, նա նաև սկսել է որոնել դերասանուհի գլխավոր դերի համար։ Նոյեմբերի 12-ին 20th Century Fox-ը հայտարարել է շնորհանդեսի օրը՝ 2015 թվականի մայիսի 22։ 2014 թվականի մարտի 28-ին ֆիլմի անվանումը փոխել են «Spy»

Քասթինգ

2013 թվականի հուլիսի 25-ին դերասանուհի Մելիսա Մաքարթիին հաստատեցին որպես գլխավոր դերասանուհի։ Հոկտեմբերի 17-ին նրան միացավ դերասանուհի Ռոուզ Բիռնը։ Հոկտեմբերի 21-ին Ջեյսոն Սթեթհեմը հանդիպեց Փոլ Ֆեյգի հետ, որպեսզի քննարկի իր մասնակցությունը ֆիլմում։ 2014 թվականի փետրվարի 26-ին նա պաշտոնապես միացավ ֆիլմին։

2014-ի մարտի 6-ին դերասան Ջուդ Լոուն մտավ ֆիլմում իր մասնակցության մասին բանակցությունների վերջնական փուլ։ Նարգիս Ֆագխրին միացավ մարտի 12-ին։ Հայտնել էին, որ նա խաղալու է գաղտնի գործակալներից մեկին։ Մարտի 28-ին ֆիլմին միացան Ջեննի Էլիսոնը, ով խաղաց ԿՀՎ-ի ղեկավարի դերը, Բոբբի Կանևալեն և Միրանդա Հարթը։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ 50 Cent-ը ֆիլմում կխաղա ինքն իրեն։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև Անդրեյ Դանիլկո / Վերկա Սերդյուչկան «Dancing Lasha Tumbai» երգով, որով նա մասնակցել էր Եվրատեսիլ 2007 երգի մրցույթին Ուկրաինայի կողմից։

Նկարահանումները

Սկսվել են մարտի 31-ին, Բուդապեշտում, Հունգարիա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads