Լևոնբերդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լևոնբերդ (Լևոնաբերդ, Լևոնիա, Լևոնի բերդ, Լևոնկլա, Լմբերթ, Կատարյաց ամրոց, Ղալա դարեսի, Ղարա տերեսի, Շահմիրուն գալե[1]), բերդ Լեռնային Կիլիկիայում, Վահկա բերդից 12 կմ հարավ–արևմուտք, Կուլելի դաղ լեռան վրա։
Չշփոթել Լևոնկլա հոդվածի հետ։
Remove ads
Պատմություն
Կառուցվել է 1272 թվականին Լևոն Գ թագավորի հրամանով, միջնադարյան Խորձորի տարանցիկ ճանապարհը պաշտպանելու նպատակով։
Լևոնբերդի մոտ Խորձորում էին գտնվում գրչության և մշակույթի կենտրոններ Խորին և Փերճեր անապատները։ Լևոնբերդումում կային Սուրբ Վասիլ և Սուրբ Հովհաննես անունով եկեղեցիներ։
Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո (1375) Լեռնային Կիլիկիայի ամրոցները մնացել էին այնտեղ գոյատևած ավագանու ժառանգորդների ձեռքը։ 16-րդ դարում Լևոնբերդը պատկանում էր Սսի Մայսենց իշխանական տոհմին, որոնց նախնիները 12-րդ դարի վերջերին Լևոն Բ թագավորի մոտ ծառայության մտած խաչակիր ասպետներն էին, որոնք աստիճանաբար հայացան։
Լևոնբերդը 18-րդ դարում Սսի կաթողիկոսների ամառանոցն էր, որտեղ և գտնվում էր սուրբ Վասիլ եկեղեցին[2]։ Մինչև 1915 թվականը բերդի ստորոտում գտնվող Կալեդերե գյուղն ուներ 50 տուն հայ բնակչություն։ Գյուղում կային բազմաթիվ մրգատու ծառեր, հատկապես ընկուզենիներ և խաղողի այգիներ։ 1878 թվականին Սսի Կոզանօղլու բռնապետների բնաջնջումից հետո Կալեդերեի ունևորների մեծ մասը բնակություն հաստատեց Սսում։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads