Լևոն Աբրահամյան (դաշնակահար)
երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լևոն Աբրահամյան (փետրվարի 16, 1940 կամ 1945, Եգիպտոսի թագավորություն և Եգիպտոս - նոյեմբերի 3, 2018 կամ նոյեմբերի 6, 2018, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1940 թվականի փետրվարի 16-ին, Եգիպտոսում։ 1948 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է Երևան[1]։
Կրթություն
Ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դաշնակահար, թավջութակահար, երգեհոնահար և դիրիժոր։
Ստեղծագործական գործունեություն
Հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ որպես դաշնակահար և երգեհոնահար։ 1970-ականների կեսերից որպես դիրիժոր աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հովանավորությամբ տասնվեց տարեկանից սկսած շուրջ 35 տարի հանդիսացել է Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի երգեհոնահարը։ 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականին հիմնել է Լոս Անջելեսի առաջին հայկական կամերային նվագախումբը, որն ունեցել է ընդամենը երկու տարվա կյանք։ Դիրիժորական գործունեությանը զուգահեռ դասավանդել է Գլենդելի միջազգային երաժշտական դպրոցում։
Ժամանակին մշտական կոնցերտմայստերն էր անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, բազմիցս բեմ է բարձրացել թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանի, Գերոնտի Թալալյանի և ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ։
Գոհար Գասպարյանը նրա մասին ասել է. «Լևոնն անգերազանցելի կատարողներից մեկն է իր ասպարեզին մեջ։ Նրա մասին ժամանակին խորհրդային թերթերը գրում էին, որ նվագակցելիս վերանում է աշխարհից, իր պարտիտուրային հետ է, նրան լսելիս զգում ես, որ ավելի լավ է նվագում, քան գրված է։ Շատ կատակասեր մարդ էր, զվարճախոս, նրա հետ օրդ երբեք տխուր ու անհետաքրքիր չէր անցնի... Բախտավոր էի, որ նման դաշնակահար ունեի, ինչպիսին էր բացառիկ տաղանդով օժտված Լևոն Աբրահամյանը, ում հետ ելույթ եմ ունեցել նաև Ամերիկայում։ Մոսկվայում գրել էին՝ կարծես Գոհար Գասպարյանը Բախի հետ է ելույթ ունենում, այնքան որ հրաշալի էր նվագում Լևոնը»[2]։
Կատարումներ
Որպես նվագակցող
- Կոմիտաս, Կռունկ։ Կատարում է թավջութակահար Գերոնտի Թալալյանը, նվագակցող՝ Լևոն Աբրահամյան:
- Ա. Բաբաջանյան, Վոկալիզ։ Կատարում է թավջութակահար Գերոնտի Թալալյանը, նվագակցող՝ Լևոն Աբրահամյան:
- Շուբերտ, Էքսպրոմտ։ Կատարում է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, նվագակցող՝ Լևոն Աբրահամյան:
- Կոմիտաս, Հով արեք։ Կատարում է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, նվագակցող՝ Լևոն Աբրահամյան:
- Կոմիտաս, Քելեր ցոլեր։ Կատարում է սոպրանո Անահիտ Ներսիսյանը, նվագակցող՝ Լևոն Աբրահամյան:
Որպես մենակատար
- Հենդել, կոնցերտ թիվ 4 երգեհոնի համար։ Կատարում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժոր՝ Կոնստանտին Բաղդասարյան, մենակատար՝ Լևոն Աբրահամյան, Երևան, 1975:
- Բեթհովեն, սիմֆոնիա թիվ 7։ Կատարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Լևոն Աբրահամյան, Երևան, 2015:
- Բախ, Արիա։ Կատարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Լևոն Աբրահամյան, Երևան, 2015:
Remove ads
Պատկերասրահ
- Լևոն Աբրահամյանը նվագակցում է Գոհար Գասպարյանին
- Լևոն Աբրահամյան, Լուսինե Զաքարյան, Խորեն Պալյան
- Գոհար Գասպարյանի հետ
- Լուսինե Զաքարյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հիշատակի երեկոյին, Գլենդել, 1997 (ձախից աջ՝ Անուշ Ղազարյան, Տատյանա Չախմախչյան, Անահիտ Շահնազարյան, Անահիտ Ներսիսյան, Լևոն Աբրահամյան, Խորեն Պալյան, Նունե Ավետիսյան):
- Լևոն Աբրահամյան, Մարիամ Աղաջանյան, Հենրիկ Անասյան, ԱՄՆ:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads