ԽՍՀՄ նկարիչների միություն
կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ԽՍՀՄ նկարիչների միություն (ռուս.՝ Ор́дена Ле́нина Сою́з худо́жников СССР (СХ СССР)), ստեղծագործական միավորում, որը Խորհրդային Միության ժամանակաշրջանում միավորել է խորհրդային արվեստագետներին և արվեստի քննադատներին։
Նկարիչների միությունը նպատակ է հետապնդել ստեղծելու գաղափարական և բարձր գեղարվեստական աշխատանքներ արվեստի բոլոր տեսակների և ժանրերի և արվեստի պատմության բնագավառում, նպաստելու ԽՍՀՄ-ում կոմունիզմի կառուցմանը, ամրապնդելով ԽՍՀՄ նկարիչների միության անդամների կապը կոմունիստական շինարարության պրակտիկայի և ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի սոցիալիստական բովանդակության զարգացման հետ[2]։
Remove ads
Պատմություն

«Խորհրդային միության նկարիչների» հասարակության առաջին ցուցահանդեսը բացվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայի «Նկարիչներ» ասոցիացիայի ցուցասրահում (Կուզնեցկի մոստ 11)։
Խորհրդային նկարիչների միությունները միության տարբեր երկրներում և ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում ու քաղաքներում ձևավորվել են տարբեր ժամանակներում՝ ԽՄԿԿ «Գրական-գեղարվեստական կազմակերպության ստեղծման մասին» 1932 թվականի ապրիլի 23-ի որոշման հիման վրա։
ԽՍՀՄ նկարիչների միությունը դադարել է գոյություն ունենալ 1992 թվականի հունվարին VIII համագումարի ժամանակ (իրավահաջորդն է դարձել Ռուսաստանի նկարիչների միությունը)։
Remove ads
Տպագիր լրատվամիջոցներ
- «Արվեստ» (լույս է տեսել 1933 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարության և ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի հետ համատեղ)
- «Ստեղծագործություն» (1957)
- «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» (1957)
Պարգևներ
1968 թվականին ԽՍՀմ նկարիչների միությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads