Խաչատուր Մելիքյան

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Խաչատուր Բեգլարի Մելիքյան (1911[1], Փիփ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1942(1942-01-08), Օբոյան, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 1942 թվականի նոյեմբերի 6-ին), ավագ լեյտենանտ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Խաչատուր Մելիքյան, Ծննդավայր ...

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսից, նախ որպես հրաձգային վաշտի, ապա գումարտակի հրամանատար։ 1942 թվականի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարզի Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զռրինսկիե Դվորի բնակավայրերը։ Հերոսի կոչմանը արժանացել է 1942 թվականի հունվարին Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով։

Remove ads

Կենսագրություն

Խաչատուր Բեգլարի Մելիքյանը ծնվել է 1911 թվականին Գարդմանի գավառի Զագլիգ գյուղում (այժմ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում)։ 1931 թվականին վերջացրել է յոթերորդ դասարանը, և տեղափոխվել է քաղաք Գրոզնի, որտեղ աշխատել է «Կրասնի մոլոտ» գործարանում։ Մեկ տարի հետո ընդունվել է Ռոստով քաղաքի մանկավարժական տեխնիկումը։ Ուսումը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և աշխատանքի անցել գյուղի «Բոլշևիկ» կոլտնտեսությունում։ 1935 թվականին զորակաչվել է Կարմիր բանակ, սովորել և վերջացրել է հրաձգային դպրոցը, ծառայել որպես դասակի հրամանատար։ 1937 թվականին զորակոչվելուց հետո աշխատել է Գանձակի մի շարք ձեռնարկություններում։ 1939 թվականին կրկին զորակոչվել է Կարմիր բանակ և ծառայել որպես վաշտի հրամանատարի տեղակալ, կարճ ժամանակ անց, հարավ-արևմտյան ռազմաճակատի 21-րդ բանակի 227-րդ հրաձգային դիվիզիայի 77-րդ հրաձգային գնդում գումարտակի հրամանատար։ 1942 թվականի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարզի Վեսյոլի, Պերեսից, Օրլովկա, Զորինսկիե դվորի բնակավայրերը։

Remove ads

Շքանշաններ

Հերոսի կոչման արժանացել է Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար[2]։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads