Խեցգետին (համաստեղություն)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Խեցգետին, կենդանակերպի տասներեք համաստեղություններից մեկը։ Իր սիմվոլն է Յունիկոդ՝ ♋։ Խեցգետինը փոքր է, և իր աստղերը նվաղ են։ Այն գտնվում է Երկվորյակների արևելքում, Առյուծի արևմուտքում, Լուսանի հարավում և Փոքր Շան և Հիդրայի հյուսիսում։ Արեգակն այստեղ է ժամանում հուլիսի 17-ին և մեկնում օգոստոսի 9-ին։
Խեցգետնում են գտնվում երկու Մեսյե առարկա՝ M44 և M67 բաց աստղաբույլերը, ինչպես նաև NGC 2775 գալակտիկան[1]։
Remove ads
Դիրքը
Երկնքում Խեցգետին համաստեղությունն առաջին փորձից հեշտ չէ գտնել, քանի որ դրա կազմում 4m-ից պայծառ աստղ չկա։ Դա կարելի է անել «հարևանների» օգնությամբ։ Այսպես, եթե ուղիղ գծով իրար միացնենք Ռեգուլ (α Leo), Պրոցիոն (α CMi) և (β Gem) աստղերը, ապա կստացվի մի հավասարասրուն եռանկյուն, որի ներսում համարյա ամբողջովին «տեղավորվում է» Խեցգետնի մարմինը։
Աղբյուրներ
Ներսիսյան, Սերգեյ (2000). «Համաստեղություններ». Աստղալից երկինք (52 ed.). Երևան: «ԴԱՐ». էջ 74. ISBN 99930-845-1-4.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads