Քլոդվիգ I
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քլոդվիգ I (Chlodwig, Chlodowig, ֆր.՝ Clovis I) (466-511), ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։Հաղթանակ տանելով Սուասոնի ճակատամարտում`ֆրանկները,ի թիվս այլ ավարի,վերցրին զարմանալի գեղեցկության մի մեծ գավաթ։Քլոդվիգը խնդրեց այդ գավաթը տալ իրեն` իր մասնաբաժնից դուրս։Զինվորները պատասխանեցին. «Արա' ինչ ուզում ես,քանզի ոչ ոք չի կարող հակառակվել քո իշխանությանը»:Բայց մի զինվոր բարձրացրեց մարտական կացինը և կոտրեց գավաթը` ասելով.«Դու ոչինչ չես ստանա,բացի քո հասանելիքից»։Բոլորը զարմացել էին այդ արարքից,բայց արքան թաքցրեց իր վիրավորանքը։
Մեկ տարի անց նա հրամայեց իր զորքին հավաքվել զորատեսի։Անցնելով շարքերի առջևով` նա մոտեցավ այդ նույն զինվորին և ասաց նրան.«Ոչ ոք այդպես չի պահում իր զենքը»,—և խլելով նրանից կացինը` նետեց գետին։Իսկ երբ զինվորը կռացավ,որ վերցնի կացինը,արքան կտրեց նրա գլուխը։«Այսպես,—ասաց նա,—դու վիրավորեցիր գավաթի հետ Սուասոնում»։
Քլոդվիգը դրանով իր անձի հանդեպ մեծ սարսափ առաջացրեց զինվորների շրջանում։
Քլոդվիգը նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։
Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։
Remove ads
Քլոդվիգն արվեստում
Քլոդվիգի մկրտության արարողությունը բազմիցս ոգեշնչել է ինչպես միջնադարի, այնպես էլ ավելի ուշ շրջանի նկարիչներին և քանդակագործներին։
- 14-րդ դարի մանրանկար «Մեծ Ֆրանսիական քրոնիկներ»-ից
- Միջնադարյան տաճարի վիտրաժ
- Ֆրանսիայի Սուրբ Վինսենտի եկեղեցու վիտրաժը
- Անանուն նկարչի նկար (մոտ 1500 թ)
- 9-րդ դարի ռելիեֆ, փղոսկր, Ֆրանսիա
Քլոդվիգ I-ի նախնիները
16. Ֆարամոնդ | ||||||||||||||||
8. Քլոդիոն | ||||||||||||||||
17. Արգոտա | ||||||||||||||||
4. Մերովիգ | ||||||||||||||||
9. Բասին | ||||||||||||||||
2. Քիլդերիկ I | ||||||||||||||||
1. Քլոդվիգ I | ||||||||||||||||
6. Բասին, Թյուրինգիայի թագավոր | ||||||||||||||||
3. Բասինա Թյուրինգացի | ||||||||||||||||
7. Բասինա, Սաքսոնացի արքայադուստր | ||||||||||||||||
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads