Խնձոր

From Wikipedia, the free encyclopedia

Խնձոր
Remove ads

Խնձոր (լատին․՝ Malus domestica), խնձորենու պտուղն է, որը Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձոր (այլ կիրառումներ)
Thumb

Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով և ձկնեղենով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։

Remove ads

Հայկական տեսակներ

Արևմտյան Հայաստանում խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը։ Հայաստանում մինչև դեմիրճյանական խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.

  1. Անարատ
  2. Ախլախնձոր - Ընտիր խնձորի տեսակ
  3. Մեղրախնձոր
  4. Շաքարկենի- շատ քաղցր խնձորի տեսակ
  5. Շաքարալմազի
  6. Շերտավոր ամառվա
  7. Շշի
  8. Սոխի
  9. Պապի-սպիտակ, խոշոր, փուլփուլ և շատ համեղ տեսակ
  10. Չրխկան
  11. Տափակ
  12. Ուլի
  13. Փոքրենի-ամառվա համեղ խնձորի տեսակ

Խնձորը բանահյուսության մեջ

Ասացվածքներ

  • Միշտ էլ ծառի ամենակարմիր խնձորին են քարով տալիս։
  • Որդն ամենաքաղցր խնձորն է ուտում։
  • Ամեն կլոր խնձոր չի։
  • Մի վատ խնձորն այգու անունը կարատավորի։
  • Տանձն ինձ, խնձորն ինձ, սերկևիլն էլ սիրտս կուզի
  • Տանձ էինք՝ հասանք, խնձոր էինք՝ կարմրանք։
  • Տանձ քեզ ասում եմ, խնձոր դու լսի։
  • Խնձորը ծառից հեռու չի ընկնում։

Դարձվածքներ

Դրախտի խնձոր, երկպառակության խնձոր, կարմիր խնձոր, վերի բաղի խնձոր (բրբ.), խնձոր գցելու տեղ չլինել, կռնատակին խնձոր դնել (բրբ.), խնձորը խածնել, խնձորի պես, մեկ խնձորի տիլիմ են, մի խնձոր կես արած/ ինչպես խնձորը կիսես/ խնձորի մը երկու կեսը, կենաց ծառի խնձորն ուտել, բերանը (կարմիր) խնձոր չգնալ (չմտնել, չմնալ), մեկի ետևից կարմիր խնձոր ուղարկել (ճամփել), մեկուն ետևը խնձոր ղրկվիլ, խնձոր գլորել (տարաձայնություն, գժտություն առաջացնել)։

Թևավոր խոսքեր

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձոր» հոդվածին։
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads