Խոյ (կենդանակերպի նշան)

From Wikipedia, the free encyclopedia

Խոյ (կենդանակերպի նշան)
Remove ads

Խոյ (լատին․՝ Aries), կենդանակերպի առաջին նշանը, որ համապատասխանում է Խավարածիրի 0-30° սեկտորին։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոյ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Խոյ, Դիտարկումների տվյալներ ...
Խոյի նշանը
Խոյի նշանը
Thumb
Խոյ

Խոյ/հուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ «Ես կամ»։

Արևմտյան աստղագուշակության մեջ համարվում է, որ Արևը Խոյի նշանում է գտնվում մոտավորապես մարտի 21-ից մինչև ապրիլի 20[1]։ Խոյի նշանը չպետք է շփոթել Խոյ համաստեղության հետ, որտեղ Արևը գտնվում է ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը։

Նշանը ղեկավարող «մոլորակը» Մարսն է[2][3]։

Remove ads

Բնութագիր

Ուժեղ արտահայտված Խոյ նշանն անհատին դարձնում է քաջարի, խիզախ, եռանդուն, աշխույժ, գործունյա, իմպուլսիվ, համառ, տոկուն, ուղղամիտ, իրատես, կրքոտ, ղեկավարող և առաջնորդ։ Բնորոշ բացասական գծերից են չզսպվածությունը, ագրեսիվությունը, անհատապաշտությունը, անկանխատեսելիությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, մեծամտությունը, ժամանակավրեպ քայլերը, կամակորությունը, ծայրահեղականությունը։ Խոյն աստղագուշակության մեջ համարվում է ռազմաշունչ Մարս մոլորակի իշխանության տակ գտնվող նշան, Արեգակը գահակալում է այստեղ։

Բժշկական աստղագուշակության մեջ Խոյը ղեկավարում է մարդու մարմնի մասերից գլուխն ու գանգը, հիվանդություններից՝ բոլոր սուր և բորբոքային իրավիճակները, արյան հիվանդությունները և այլն։ Բնության մեջ Խոյ նշանին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը՝ հրդեհը, արևի փայլն ու բնության զարթոնքը։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads