Խոսե Ռաուլ Կապաբլանկա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Խոսե Ռաուլ Կապաբլանկա ի Գրաուպերա (իսպ.՝ José Raúl Capablanca y Graupera, նոյեմբերի 19, 1888[1], Հավանա, Captaincy General of Cuba, Իսպանական կայսրություն[2] - մարտի 8, 1942[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), կուբացի շախմատիստ, շախմատի գրականագետ, դիվանագետ, աշխարհի եռակի չեմպիոն (կոչումը նվաճել է Լասկերի հետ մրցախաղում 1921 թվականին, պարտվել է Ալյոխինին 1927 թվականին), եղել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը 1910-1930 թվականներին, բազմաթիվ միջազգային մրցությունների հաղթող։ Կապաբլանկայի ծաղկման տարիներին ձեռք է բերել «Շախմատային ավտոմատի» փառքը՝ նույն վարպետությամբ պահելով պարտիայի առաջատարի դիրքը միտտելշպիլեում և էնդշպիլեում ՝ գրեթե առանց սխալների։ Պաշտոնական հանդիպումներում Կապաբլանկան բարձր մակարդակով պարտվել է ընդամենը 34 պարտիա, իսկ 1916-1924 թվականներին մնացել է անպարտ[5]։
Remove ads
Մանկություն
Կապաբլանկայի հայրը եղել է իսպանացի սպա։ Նա երկրորդ տղան էր ընտանիքում։ Կապաբլանկան ծնվել է 1888 թ. նոյեմբերի 19-ին Հավանա քաղաքում։ Կապաբլանկայի խոսքերով նա սկսել է շախմատով հետաքրքրվել չորս տարեկանից նայելով իր հայրիկի խաղը։ Ութ տարեկանում նա հաճախեց Հավանայի շախմատի դպրոց, սակայն բժշկի խորհրդով նրան չէր թույլատրվում հաճախ խաղալ։

Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads