Ծղուկ լեռ

լեռ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ծղուկ լեռmap
Remove ads

Ծղուկ, լեռնազանգված և հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծղուկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ծղուկ, Տեսակ ...
Արագ փաստեր Արտաքին տեսաֆայլեր ...

Հսկա հրաբխային զանգված է։ Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։

Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Լանջերի վրա շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ[1][2]։

Remove ads

Ժայռապատկերներ

Ուխտասար հնավայրում հայտնաբերվել է ավելի քան 2000 ժայռապատկեր՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերեսներին՝ 2-6 մմ խորության, 2-20 մմ լայնության ակոսներով։

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերաբանական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուխտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։

Remove ads

Տես նաև

Նշումներ

    Ծանոթագրություններ

    Loading related searches...

    Wikiwand - on

    Seamless Wikipedia browsing. On steroids.

    Remove ads