Էյտոկու Կանո
ճապոնացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էյտոկու Կանո (狩野 永徳, փետրվարի 16, 1543[1], Heian-kyō[1] - հոկտեմբերի 12, 1590[1][2], Heian-kyō[1]), ճապոնացի նկարիչ։
Remove ads
Կյանքը և գործունեությունը
Էյտոկու Կանոն Ճապոնացի խոշորագույն նկարիչներից մեկն է եղել, հիմնադրել է Ազուչի-Մոմոյամա ժամանակաշրջանի ճապոնական գեղանկարչության Կանո դպրոցը։ Էյտոկուի աշխատանքները տարբերվում են իրենց նրբագեղությամբ և հիանալի վարպետությամբ։ Նրա նկարներից շատերը ընդգրկված են «Ճապոնիայի ազգային հարստություն» մշակութային արժեքների ցանկում։
Վարպետի պապը՝ Կանո Մոտոնոբուն եղել ասիգական սամուրայների պալատական նկարիչ։ Նրա ղեկավարությամբ Էյտոկուն դեռ մանկությունից սկսել է նկարել և ավելի զարգանալ, հասնելով ճապոնական գեղանկարչության այնպիսի բարձունքների, որի գեղարվեստական ոճով օժտված էր պապը։
Կանո Էյտոկուն աշխատել է զորավարներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոսիի պատվերով։ Նրա նկարած մեծ անձրևանոցները, բացովի վահանակները, պատի և առաստաղի գեղանկարները զարդարում էին Օդա Նոբուգանային պատկանող Ազուչիի դղյակ և Կիոտոյի և Օսակայի Հիդեսի պալատները։ Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ վնասվել են և նույնիսկ ոչնչացվել են Ճապոնիայում Սենգոկու ժամանակաշրջանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ[4]։ Բայց և մնացածներն էլ ժամանակակից դիտողին պատմում են Կանո Էյտոկուի տաղանդի և Ադզուտի-Մոմոյամա ժամանակաշրջանի հարուստ մշակույթի մասին։
Կանո Էյտոկուի ժամանակակիցը և հակառակորդը ճապոնացի հայտնի նկարիչ Հասեգավա Տոհակուն է։
Remove ads
Պատկերասրահ





Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads