Կառլ XVI Գուստաֆ

From Wikipedia, the free encyclopedia

Կառլ XVI Գուստաֆ
Remove ads

Կառլ XVI Գուստաֆը (շվեդ.՝ Carl XVI Gustaf, ապրիլի 30, 1946(1946-04-30)[3][2][4][…], Haga slott, Սոլնա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), 1973 թվականի սեպտեմբերի 15-ից դարձել է Շվեդիայի արքան։

Արագ փաստեր Դրոշ Շվեդիայի Արքա Դրոշ, սեպտեմբերի 15, 1973 ...
Remove ads

Կենսագրություն

Կառլ XVI Գուստաֆը ծնվել է 1946 թվականի ապրիլի 10-ին Շվեդիայի Մայրաքաղաք Ստոկհոլմին կից Սոլնա քաղաքում՝ Արքայազն Դուքս Գուստաֆ Ադոլֆի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի ամենափոքր և միակ որդի երեխան։ Նրա հայրը Գուստաֆ Ադոլֆը մահացավ 1947 թվականի ապրիլի 26-ին Կոպենհագենում՝ ավիավթարի ժամանակ։ 1907 թվականից մինչև 1950 թվականը Շվեդիայի Թագավոր է եղել Կառլ XVI Գուստաֆի պապը՝ Գուստաֆ V-ը, որի մահից հետո էլ Շվեդիայի Արքա դարձավ Կառլ XVI Գուստաֆի Հորեղբայր Գուստաֆ VI-ը, որի մահից հետո էլ 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Շվեդիայի Արքա Դարձավ Կառլ XVI Գուստաֆը։

Remove ads

Կրթություն և Զինվորական Ծառայություն

Կառլ XVI Գուստաֆը ավարտել է դպրոցը 1966 թվականին Ստոկհոլմում։ Ավարտելուց հետո Կառլ XVI Գուսաֆը երկուսուկես տարի ծառայել է Շվեդիայի զինված ուժերում։ Բանակում նա ծառայել է թե ցամաքային, թե օդային, և թե նավատորմի զորքերում։ Սակայն ամենից երկարը ծառայել է նավատորմում ինչի պատճառով էլ նա հետաքրքրված է ծովերով։ Զինվորական Ծառայությունից հետո Կառլ XVI Գուստաֆը հատուկ ծրագրով կրթությունը շարունակել է Ստոկհոլմի Ուփսալայի համալսարանում։ Հատուկ ծրագիրը իր մեռ նեռարում էր Պատմություն, Սոցիոլոգիա, Քաղաքագիտություն, Հարկային օրենսդրություն և տնտեսություն։ Այդ ամենցի հետո Կառլ XVI Գուստաֆը Ազգային տնտնեսությունը Ստոկհոլմի համալսարանում։ Քանի որ Կառլ XVI Գուստաֆը լինելու էր Շվեդիայի ապագա Արքա նա սկսեց ավելի խորը ուսումնասիրել, թէ ինչպես պետք է կառավարել Շվեդիան, որպեսզի այն ավելի բարձրացնի կյանքի որակը Շվեդիայում։ Նա ուսումնասիրել է դատական համակարգի աշխատանքը, սոցիալական ապահովածության և գործատուների միության աշխատանքին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գործադիր, Օրենսդիր և արտաքին գործերի նախարարության գործառույթներին։ Նա ձեռք է բերել միջազգային փորձ՝ ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական առաքելության շնորհիվ։

Remove ads

Արքա

Կառլ XVI Գուստաֆը արքա է դարձել իր հորեղբոր՝ Գուստաֆ VI-ի մահից հետո 1973 թվականի սեպտեմբերի 15-ին։ Արքա դառնալուց հետո Կառլ XVI Գուստաֆը շարունակել է հետևել տարբեր ոլորտներում Շվեդիայի հասարակության զարգացմանը՝ այցելելով շատ հաստատություններ, կազմակերպություններ, համալսարաններ և այլ վայրեր։ Նրա առաջինային նպատակն է եղել այցելել Շվեդիայի բազմաթիվ մարզեր և շրջաններ։

Հետաքրքիր է իմանալ

Կառլ XVI Գուստաֆը մասնակցում է Ստոկհոլմում մայիսին տեղի ունեցող ամենամյա միջազգային Պոլառ մյուզիք մրցանակաբաշխության (Polar Music Prize) արարողությանը և ավանդաբար անձամբ է հանձնում մրցանակները յուրաքանչյուր դափնեկրին[5][6]։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիան։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն շվեդական կրոն։

Ընտանիք

1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում՝ Կառլ XVI Գուստաֆը հանդիպել է Սիլվիա Ռենատե հետ։ 1976 թվականի հունիսի 19-ին նրանք ամուսնացել են, որով էլ Սիլվիա Ռենատեն դարձել է Շվեդիայի Թագուհին։ Այժմ արքայական զույգն ունի երեք երեխաներ։

Պարգևներ

Կառլ XVI Գուստաֆը ստացել է բազմաթիվ պարգևներ շատ երկրներից՝ ինչպես նաև Շվեդիայից։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads