Կատալոնիայի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիայի գրադարան (կատ.՝ Biblioteca de Catalunya), Կատալոնիայի ազգային գրադարան։ Գտնվում է Բարսելոնայում։ Մատենագրական ազգային կենտրոն է, որ պատասխանատու է կատալոնյան մշակութային ժառանգության հավաքման, պահպանման և հանրահռչակման համար։
Երկիր | Իսպանիա[1][2] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնվել է | 1907[3][4] |
Տեղադրություն | Բարսելոնա[2] և Էլ Ռավալ |
Հասցե | c/ Hospital, 56[2] և c/ Hospital, 56. Ciutat Vella. 08001-Barcelona |
Հավաքածուներ | |
Չափ | 4 401 625 unit, 72 տերաբայթ և 63 800 linear metre |
Հասանելիություն և օգտագործում | |
Այլ տվյալներ | |
Անձնակազմ | ▼152 մարդ (2020)[5] |
Կայք | bnc.cat(կատ.) |
Գրադարանն զբաղեցնում է 8.820 մ² մակերես։ Նրա ֆոնդերը ներառում են շուրջ երեք միլիոն նմուշ գիրք և այլ նյութեր։ 2000 թվականից սկսվել է գրադարանի ֆոնդերի թվայնացումը։
1907 թվականին Անրիկ դա լա Ռիբա Սարան (կատ.՝ Enric Prat de la Riba) հիմնադրել է Կատալոնյան հետազոտությունների ինստիտուտը, որին կից բացվել է գրադարան։ Ի տարբերություն Եվրոպայի ազգային այլ գրադարանների, որոնք շարունակում էին արքայական գրադարանների ավանդույթը` Կատալոնիայի գրադարանը հիմնվել էր զրոյից` հիմնականում կատալոնյան ազգային բուրժուազիայի հովանավորությամբ։
1914 թվականին՝ Կատալոնյան համագործակցության ժամանակ, գրադարանը բացվում է լայն հասարակության համար։ Այդ ժամանակ գրադարանի ֆոնդերը պահվում էին Պատգամավորական պալատի (կատ.՝ Palau de la Diputació) շենքում` Կատալոնիայի կառավարության շենքի հարևանությամբ։ 1917 թվականին ստեղծվում են տպագիր գրքերի բաժանմունքներ, հատուկ և երաժշտական հավաքածուներ, իսկ 1923 թվականին՝ էստամպների, փորագրությունների ու քարտեզների հավաքածուներ։ 1939 թվականին գրադարանը փակվում է, իսկ 1940 թվականին տեղափոխվում Բարսելոնայի Սանտա Կրեու հոսպիտալի շենք[6]։
Պրիմո դե Ռիվերայի և Ֆրանկոյի դիկտատուրայի շրջանում գրադարանը վերանվանվում է Կենտրոնական գրադարան (կատ.՝ Biblioteca Central): Այդպիսով, իսպանական իշխանությունները վերացնում էին Կատալոնիայի գոյության ցանկացած ակնարկ։
1981 թվականին գրադարանը հռչակվում է ազգային։ 1994 թվականին ձևավորվում են գրադարանի 4 մեծ բաժանմունքներ` մատենագրություն, գծապատկերներ, ֆոնոտեկա և գեմերոտեկա (որոշակի ժամանակաշրջանի հրատարակությունների հավաքածուներ)։
Նպատակ ունենալով լայն հասարակության շրջանում հանրահռչակել կատալոնյան մշակութային ժառանգությունը` 2007 թվականի հունվարի 10-ին Կատալոնիայի գրադարանը և կատալոնյան 4 այլ գրադարաններ հայտարարում են Google Books Library Project-ի` թվայնացման գործընթացին միանալը[7]։ Այս գործընթացում Կատալոնիայի գրադարանը ստանձնում է համակարգողի դերը Google-ի և մասնակից 4 այլ գրադարանների միջև։ Դրանք են`
Այդպիսով, կատալոնյան գրադարանների խումբը դառնում է երկրորդը ոչ անգլոսաքսոնական մշակութային հաստատությունների մեջ (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից հետո) և երրորդը Եվրոպայում (Օքսֆորդի համալսարանից հետո), որ դառնում է Google Books Library Project ծրագրի գործընկերը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.