Կարայի ծով
ծով From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կարայի ծով (Կարա գետի անունից), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր և Հյուսիսային երկիր կղզիների միջև։
Remove ads
Անվանում
Անվանումը ստացել է նրա մեջ թափվող Կարա գետից։ Գեռանունն էլ իր հերթին առաջացել է նենեցերեն Կարա (կարե) բառից, որը նշանակում է «սառցեկարկառի սառույց»[1]։
Աշխարհագրություն
Տարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-ն ունի մինչև 50 մետր խորություն և միայն 2%-ը՝ 500 մետրից ավելի)։
Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր։ Կարայի ծով թափվող գետերը (Ենիսեյ, Օբ, Պյասինա, Կարա) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք։ Կան շատ կղզիներ։ Կլիման արկտիկական է, խիստ։ Տարեկան 3-4 ամիս բևեռային գիշեր է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ։
Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից։ Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչև -28 աստիճան է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչև - 1 աստիճան է (առավելագույնը՝ 16 աստիճան)։ Տարվա մեծ մասը սառցակալած է։ Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1, 5 աստիճանից մինչև - 1, 7 աստիճան է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%։
Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0, 5-0, 8 մետր, ծոցերում՝ մինչև 2 մետր։ Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, սպիտակ արջերով ու բևեռաղվեսներով։ Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն է։ Գլխավոր նավահանգիստը Դիքսոնն է։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads