Կարապետ Սիմոնյան
From Wikipedia, the free encyclopedia
Կարապետ Սիմոնի Սիմոնյան (հունիսի 6, 1918, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - դեկտեմբերի 12, 1983, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, Խորհրդային Միության հերոս (1940), մայոր, ԽՄԿԿ անդամ (1942)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Սիմոնյան | |
---|---|
հունիսի 6, 1918 - դեկտեմբերի 12, 1983 (65 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | տանկային զորքեր[1] |
Կոչում | մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան (1942)[1] |
Պարգևներ |
Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1942 թ.)։ 1938 թ.-ին զորակոչվել է կարմիր բանակ, 1939—1940 թթ.-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ»)։ Եղել է տանկի հրաձիգ-ռադիստ։ Հերոսի կոչման արժանացել է Մաններհայմի գծի ամրությունների ճեղքման ժամանակ (1939 թ.-ի դեկտեմբեր) «ցուցաբերած խիզախության և արիության համար»։ Հայրենական մեծ պատերազմում կռվել է Հյուսիսային Կովկասի պաշտպանների շարքերում, ապա ծառայել հրամանատարական կադրեր պատրաստող զորամասերից մեկում։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.