Կարինե Աշուղյան
հայ հրապարակախոս, թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կարինե Արամայիսի Աշուղյան (մարտի 20, 1962[1], Տափերական, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2019[2], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու[3], 1996 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[4]։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է։ Նրա ստեղծագործությունները[5] լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։
Remove ads
Մրցանակներ
«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով[6], արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին (2016)[7]։
Երկեր
- Բանաստեղծություններ, Երևան, 1995։
- Առաքելություն (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու ), Երևան, 1997։
- Հմայիլներ (բանաստեղծություններ), Երևան, 2006[8]։
- Փորձեր, Երևան, 2007[9]։
- Մի ճամպրուկ ճակատագիր (արձակ), Երևան, 2014[10][11]։
- Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում (գիտական մենագրություն), Երևան, 2015[12]։
- Երկրի կանաչ ժամից յոթ օր առաջ ( գիտաֆանտաստիկ վիպակ, «Յոթ գույն» ժողովածու), Երևան։
- Գրական տապան 2015։ Հայաստանը գրականություն է հյուրընկալում։ Ակոս, 2016[13]։
Թարգմանություններ
- Մարինա Ցվետաևա, Աննա Ախմատովա (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ, ժողովածու), Երևան, 2003։
- Նաթելլա Լալաբեկյան, Բազմակետ (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ), Երևան, 2011։ Վահան Հովհաննիսյան, Մանդելիոն (վեպ), Երևան, 2014
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads