Կարլ Էռնստ ֆոն Բեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կարլ Էռնստ ֆոն Բեր (գերմ.՝ Karl Ernst Ritter von Baer, Edler von Huthorn), ռուս.՝ Карл Эрнст фон Бэр), (հայտնի է նաև Կարլ Մակսիմովիչ Բեր, ռուս.՝ Карл Макси́мович Бэр), (1792 փետրվարի 17 – 1876 թ., նոյեմբերի 16), էստոնացի[7][8][9] բնագետ է, կենսաբան, երկրաբան, օդերևութաբան, Եվրոպական Ռուսաստանի և Սկանդինավիայի հետազոտող, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի անդամ, Ռուսաստանի աշխարհագրական միության համահիմնադիր և Ռուսաստանի սաղմնաբանների միության առաջին նախագահ[13][14][15][16]։ Բերը համարվում է սաղմնաբանության հիմնադիրը։


Remove ads
Կենսագրություն
Կարլ Էռնստ ֆոն Բերը ծնվել է Էստոնիայի Պիիբեի կալվածքում (Վիրումաա) ապրող մերձբալթյան գերմանացիների ընտանիքում՝ «ասպետ» (գերմ.՝ Ritter) ծննդյան կոչմամբ։ Բերը վաղ մանկությունն անց է կացրել Էստոնիայի Լասիլա տեղանքում[18]։ Իր նախնիներից շատերը եկել էին Վեստֆալիայից։ Կրթությունը ստացել է Ռևալի (այժմ՝ Թալին) մայր տաճարի ասպետական դպրոցում և Տարտուի Դորպատի կայսերական համալսարանում. երկու դեպքում էլ կրթության որակը Բերի համար բավականաչափ չէր։ 1812 թվականին համալսարանական կրթության տարիներին նրան ուղարկում են Ռիգա Նապոլեոնի զորքերից տուժածներին օգնելու համար։
Հինվանդներին և վիրավորներին օգնելիս՝ Բերը հասկանում է, որ Դորպատում ստացած իր կրթությունը անբավարար է. այս պատճառով, ավարտելուց հետո, նա ցանկություն է հայտնում գնալ արտասահման և այնտեղ «ավարտել» իր կրթությունը։ Դորպատում ստացած իր կրթության անբավարարությունը ներշնչել է Բերին ինքնակենսագրականում գրել կրթության մասին։ Տարտուն լքելուց հետո, նա շարունակում է իր կրթությունը Բեռլինում, Վիեննայում և Վյուրցբուրգում, որտեղ Իգնաց Դոլինգերը նրան ծանոթացնում է կենսաբանության մի նոր ուղղության՝ սաղմնաբանության (էմբրիոլոգիա) հետ։
1817 թ. Բերը դառնում է Քյոնիգսբերգի (Կալինինգրադ) համալսարանի պրոֆեսոր, կենդանաբանության պրոֆեսոր (1821) ու անատոմիայի պրոֆեսոր՝ 1826 թ.։ 1829 թ. նա կարճ ժամանակով սովորում Սանկտ Պետերբուրգում և շուտով նորից վերադառնում Քյոնիգսբերգ։ 1834 թ. Բերը կրկին տեղափոխվում է Պետերբուրգ և անդամագրվում Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային սկզբում կենդանաբանության (1834-1846) և ապա համեմատական անատոմիայի և ֆիզիոլոգիայի (1846-1862) բնագավառում։ Նա հետաքրքրված էր անատոմիայով, իխտիոլոգիայով, էթնոգրաֆիայով, անտրոպոլոգիայով և աշխարհագրությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին (1867-1876)՝ Դորպատում, նա զբաղվել է Չարլզ Դարվինի քննադատությամբ[19]։
1849 թ. Բերը ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի վաստակավոր անդամ[20]։ 1850 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։ 1869-1876 թվականներին եղել է Էստոնիայի բնագետների միության նախագահ։
Տարտուում, ինչպես նաև Լասիլայում և Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական թանգարանի դիմաց կանգնեցվել է Բերի արձանը։ Մինչ եվրոյին անցնելը՝ էստոնական 2 կրոնի վրա պատկերված էր Բերի դիմանկարը։
Remove ads
Գիտական աշխատանք
Սաղմնաբանություն
Բերը հետազոտել է կենդանիների սաղմնային զարգացումը, բացահայտել զարգացման բլաստուլայի փուլը և նոտոքորդը։ Հայնց Քրիստիան Պանդերի հետ միասին հիմնվելով Կասպար Ֆրիդրիխ Վոլֆի աշխատությունների վրա, նկարագրել է զարգացման սաղմնային թերթիկների տեսությունը (էկզոդերմ, մեզոդերմ, էնտոդերմ, որը ընկած է համեմատական սաղմնաբանության հիմքում։ Այս տեսությունը նկարագրված է Über Entwickelungsgeschichte der Thiere (1828) գրքում։ 1826 թ. Բերը հայտնաբերում է կաթնասունների ձվաբջիջը, իսկ մարդու ձվաբջիջը առաջին անգամ նկարագրվել է Էդգար Ալլենի կողմից 1928 թ.։ 1827 թ.-ին Բերն ավարտում է Ovi Mammalium et Hominis genesi հետազոտությունը Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի համար, տպագրվել է Լայպցիգում[21][22]. աշխատությունում նկարագրված է, որ բոլոր կաթնասունները զարգանում են ձվաբջջից։
Բերի սաղմնաբանության օրենքներ
Բերը Ovi Mammalium et Hominis genesi աշխատության մեջ, նկարագրել է մի շարք սկզբունքներ, որոնք հետագայում անվանվել են Բերի սաղմնաբանության օրենքներ։ Դրանք են.
- Խմբին բնորոշ ընդհանուր հատկանիշները սաղմի մոտ ձևավորվում են ավելի շուտ, քան հատուկ հատկանիշները
- Ընդհանուր հատկանիշների ձևավորումից հետո, զարգանում են պակաս ընդհանուր հատկանիշները, իսկ ամենահատուկ հատկանիշները ձևավորվում են ամենավերջում
- Սկզբնական շրջանում բոլոր կաթնասունների սաղմերը միմյանց նման են և անցնում են զարգացման նույն փուլերը։ Հետզհետե սաղմերը դառնում են ավելի տարբեր. զարգացման վերջին փուլերը տարբեր են, տարբեր սաղմերի մոտ։
- Ավելի բարձրակարգ կենդանիների սաղմերը կարող են նմանվել ավելի ցածրակարգ կենդանիների հասուն ձևերին, բայց ոչ երբեք տվյալ կենդանու հասուն ձևին։


Այլ գիտություններ
Բերի օրենք տերմինով է անվանվում նաև չհաստատված ենթադրությունը, որի համաձայն Հյուսիսային կիսագնդում էրոզիան տեղի է ունենում հիմնականով գետերի աջ, իսկ Հարավային կիսագնդում՝ ձախ ափերին։ Ավելի ամբողջական իմաստով, որը Բերը չի սահմանել, Հյուսիսային կիսագնդում հարավից հյուսիս հոսող գետը կէրոզվի իր աջ, իսկ հյուսիսից հարավ հոսող գետը՝ ձախ ափում (համաձայն Կորիոլիսի երևույթի)[23]։
Բերը հետաքրքրված էր Ռուսաստանի հյուսիսային հատվածով. նա 1837 թվականին ուսումնասիրել է Նովայա Զեմլյա կղզին և հավաքել կենսաբանական նմուշներ։ Այլ ճանապարհորդություններ նրան տարել են Կասպից ծով, Նորդկապ և Լապլանդ։ Բերը Ռուսաստանի աշխահագրական միության համահիմնադիրներից մեկն է եղել։ Միաժամանակ, նա եղել է Ռուսաստանի միջատաբանների միության առաջին նախագահը և մեծ ներդրում ունի միջատաբանության մեջ։
Կարա ծովի Բեր կղզին անվանվել է Կարլ Էռնստ ֆոն Բերի պատվին, 1830-1840 թվականներին արկտիկական օդերևութաբանության ուսումնասիրման մեջ Բերի ունեցած հսկայական դերի պատվին[24]։ Բերը նաև կենսաբանական ժամացույցը ուսումնասիրող առաջին գիտնականներից մեկն էր։ Նա ուսումնասիրել է ժամանակի ընկալումը տարբեր օրգանիզմների մոտ. իր ուսումնասիրությունները հետագայում զարգացվել են Յակոբ ֆոն Ուեքսքյուլի կողմից։
Remove ads
Աշխատություններ
- Karl Ernst von Baer, Grigoriĭ Petrovich Gelʹmersen. "Beiträge zur Kenntniss des Russischen Reiches und der angränzenden Länder Asiens". Kaiserlichen Akademie der Wissenschaften, 1839. On Google Books
Գրականություն
- Oppenheimer, Jane (1970). «Baer, Karl Ernst von». Dictionary of Scientific Biography. Vol. 1. New York: Charles Scribner's Sons. էջեր 385–389. ISBN 0-684-10114-9.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads