Կառլ XI (Շվեդիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կառլ XI (նոյեմբերի 24, 1655[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - ապրիլի 5, 1697[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա), 1660 թվականից մինչև իր մահը Շվեդիայի թագավոր։
Կառլը Շվեդիայի թագավոր Կառլ X Գուստավի և Հյուդվիգ Էլեոնորայի միակ որդին էր։
Նրա հայրը մահացել է, երբ նա հինգ տարեկան էր, այսպիսով Կառլին կրթել են իր խնամակալները մինչև իր թագադրությունը, երբ նա տասնյոթ տարեկան էր։ Շատ շուտով նա ստիպված էր ռազմական գործողությունները հետ վերադարձնել Շվեդական տարածքները Դանիայից Սկանդինավյան պատերազմում։ Հաջողությամբ հաղթելով Դանիային, նա վերադարձավ Ստոկհոլմ և սկսեց բարելավել երկրի տնտեսական քաղաքական և ֆինանսական վիճակը, պահպանելով խաղաղ իրավիճակը իր կառավարման մնացած 20 տարիների ընթացքում։ Այս ժամանակաշրջանում նա բարեփոխումներ իրականացրեց առևտրային, ֆինանսական, ռազմական, նավատորմի, դատական համակարգի, եկեղեցիական կառավարման և կրթական ոլորտներում[4]։ Կառլ XI-ին փոխարինեց նրա միակ որդին՝ Կառլ XII, ով կարողացավ լավ վարժեցված զորքով հաղթական պատերազմներ մղել ամբողջ Եվրոպայով։
Այն փաստը, որ Կառլը թագադրվել էր որպես Կառլ XI, չի նշանակում որ նա Շվեդիայի 11-րդ թագավորն էր, ով ունել Կառլ անունը։ Նրա հայրը (որպես 10-րդ) և նրա մեծ պապը, Շվեդիայի թագավոր Կառլ IX-ը (1604–1611) իրենց համարը վերցրել էին Շվեդիայի առասպելական պատմությունից։ Համարակալումը ճիշտ է եղել մինչը Կառլ 5-րդը[5] Համարակալման ավանդույթը շարունակվում է մինչև հիմա, ներկայիս Շվեդիայի թագավորն է Կառլ XVI-ը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads