Կարմիր թզուկ

From Wikipedia, the free encyclopedia

Կարմիր թզուկ
Remove ads

Կարմիր թզուկը ՝ ըստ Գերցշփրունգ-Ռասելի դիագրամի, փոքր և համեմատաբար ցուրտ աստղ դիագրամի գլխավոր հաջորդականության մեջ, որն ունի M կամ վաղ K սպեկտրային դասակարգ։

Thumb
Thumb

Ընդհանուր բնութագիր

Thumb

Կարմիր թզուկները բավականին շատ են տարբերվում այլ տիպի աստղերից։ Կարմիր թզուկների զանգվածը կազմում է արեգակի զանգվածի 1/3 մասը[1][2]։ Կարմիր աստղի լուսասֆերայի ջերմաստիճանը կարող է հաստել 3500 կելվինի, որը գերազանցում է զալարաձև լամպի տաքացման աստիճանը, ինչպես նաև ի դեմ իր անվանմանը, կարմիր թզուկը պարուրաձև լամպի նման ավելի շուտ ոչ թե կարմիր, այլ դեղնակարմիր գույն են արձակում։ Տվյալ տիպի աստղերը արձակում են քիչ քանակությամբ լույս, որոշ դեպքերում նրանք արձակում են Արեգակից 10,000 անգամ ավելի քիչ լույս։ Ջրածնի վառման քիչ արագության պատճառով կարմիր թզուկներն ունեն բավականին երկար կյանքի ընթացք՝ մի քանի տասնյակ միլիարդից մինչև մի քանի տասնյակ տրիլիարդ տարի։ Կարմիր թզուկի միջուկում հնարավոր չեն հելիումի մասնակցությամբ ջերմամիջուկային ռեակցիա, հետևաբար նրանք չեն կարող վերածվել կարմիր հսկաների։ Ժամանակի ընթացքում նրանք աստիճանաբար սեղմվում են և տաքանում, մինչև որ կորցնում են ջրածնային վառելիքը, և ժամանակի ընթացքում վերածվում կապույտ թզուկների, իսկ հետո՝ սպիտակ թզուկների հելիումային միջուկով։ Սակայն, մեծ պայթյունից չի անցել բավականին ժամանակ այս թեորիան ապացուցելու համար։

Այն փաստը, որ դեռևս չի հայտնաբերվել որևէ կարմիր թզուկ գլխավոր հաջորդականությունից դուրս վկայում է այն մասին, որ տիեզերքը կարող է ունենալ վերջնական տարիք։

Մանրամասն տեղեկատվություն Սպեկտրային դասակարգ, Տրամագիծ ...
Remove ads

Տիեզերքում

Կարմիր թզուկները տիեզերքում ամենատարածված աստղերի տիպերն են։ Պրոքսիմա Կենտավրան, Արեգակին ամենամոտ աստղը նույնպես կարմիր թզուկ է, ինչպես նաև երկրին մոտ ևս 20 աստղերը։ Սակայն, փոքր լուսավորության պատճառով նրանց դժվար է ուսումնասիրել

Կարմիր թզուկների կյանքի տևողություն

Եթե որևէ մի Կարմիր թզուկի շուրջ պտտվող մոլորակի վրա պարզագույն կյանք առաջանա, ապա հավանականությունը, որ այն կզարգանա և էվոլուցիայի ընթացքում կվերածվի ավելի բարդ օրգանիզմի ավելի բարձր է, քան Արեգակի նման ոչ երկար կյանք ունեցող աստղերի մոտ։ Դա կապված է այն փաստի հետ, որ վերին տիպի օրգանիզմների առաջացման համար անհրաժեշտ է մոտ 2 մլրդ տարի։

Էկզոմոլորակներ

2005 թվականին հայտնաբերվեցին էկզոմոլորակներ, որոնք պտտվում են կարմիր թզուկների շուրջ։ Մեծությամբ նրանցից մեկը հավասար է Նեպտունին։ Մոլորակը պտտվում է 6 մլն կիլոմետր հեռավորության վրա աստղից, ինչի շնորհիվ պետք է ունենա 150 °C մակերևույթի ջերմաստիճան, չնայած աստղի փոքր լույսարձակության վրա։ 2006 թվականին հայտնաբերվել է երկնային տիպի մոլորակ[3]., որը պտտվում է կարմիր թզուկի շուրջ։ Այն պտտվում է 360 մլն հեռավորուցյան վրա և նրա մակերևույթի ջերմաստիճանը հավասար է -220 °C։ 2017 թվականի Փետրվարի 22-ին հայտնաբերվեց TRAPPIST-1-ի շուրջ պտտվող 7 մոլորակ։ 3-ը գտնվում են բնակելիության զոնայում[4]։

Ներկայացուցիչներ

  • Պրոկսիմա Կենտավրի — (M5.5 Ve) — հեռավորություն 1,31 պկ; լուսավորություն — 0,000 072 արեգակնային;
  • Բեռնարդի աստղը — (M5V) — հեռավորություն 1,83 պկ; լուսավորություն — 0,000 450 արեգակնային;
  • Ռոսս 359 — (dM6e) — հեռավորություն 2,34 պկ; լուսավորություն — 0,000 016 արեգակնային;
  • Ռոսս 154 — (dM4e) — հեռավորություն 2,93 պկ; լուսավորություն — 0,000 380 արեգակնային;
  • Ռոսս 248 — (dM6e) — հեռավորություն 3,16 պկ; լուսավորություն — 0,000 110 արեգակնային;
  • Ռոսս 128 — (dM5) — հեռավորություն 3,34 պկ; լուսավորություն — 0,000 080 արեգակնային;
  • Գլիզե 581 — (M3V) — հեռավորություն 6,27 պկ; լուսավորություն — 0,013 արեգակնային;
  • TRAPPIST-1 — (M8V) — հեռավորություն 12,10 պկ; լուսավորություն — 0,000 525 արեգակնային.
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads