Կարուսել (խանութների ցանց)

From Wikipedia, the free encyclopedia

Կարուսել (խանութների ցանց)
Remove ads

«Կարուսել» — Ռուսական հիպերմարկետների ցանց, որը պատկանում է X5 Retail Group-ին (Pyaterochka և Perekrestok մանրածախ ցանցերի սեփականատեր)[2][3]։ Վաճառում է սնունդ (մթերքներ, պատրաստված սնունդ, հացաբուլկեղեն) և կենցաղային ապրանքներ։ Տեսականին՝ 17 հազարից մինչև 30 հազար մշտական և սեզոնային ապրանքներ։ Խանութների վաճառքի տարածքը 2,5 հազարից հասնում է 7 հազար քմ-ի։

Thumb
«Կարուսել» հիպերմարկետ
Thumb
«Կարուսել» հիպերմարկետի մասնաճյուղ
Արագ փաստեր «Կարուսել» առևտրային ցանց, Տեսակ ...
Remove ads

Պատկերանշան

2004 թվականից մինչև 2018 թվականը պատկերանշանը կարմիր ձիու պատկեր էր`սննդի կանաչ զամբյուղով, իսկ աջ կողմում`«Կարուսել» բառը։

2018 թվականից առ այսօր պատկերանշանը տերևներից պատրաստված «K» տառն է, սակայն տերևի ձախ մասը կարմիր է։ Տերևից աջ գտնվում է «Гипермаркет Карусель» բառը։ «Հիպերմարկետ» բառը կանաչ է, իսկ «Կարուսելը» ՝ կարմիր։

Պատմություն

«Կարուսել»-ը հիմնադրվել է 2004 թվականին՝ Անդրեյ Ռոգաչևի, Ալեքսանդր Գիրդայի, Տատյանա Ֆրանսուսի և Իգոր Վիդյաևի կողմից։ Ցանցի առաջին հիպերմարկետը բացվել է 2004 թվականին Սանկտ Պետերբուրգում։

2008 թ. X5-ը ձեռք բերեց հիպերմարկետների «Կարուսել» ցանցը (23 շահագործման և 3 շինարարության փուլում)։ Ընկերությունը պահպանում է «Կարուսել» ապրանքանիշը և որոշում կայացրեց այն օգտագործել բոլոր X5 սուպերմարկետներում։

2009 թ. Մոսկվայում բացվում են «Կարուսել» ցանցի հիպերմարկետներ։

2011 թ. «Կարուսել»-ը մուտք գործեց Օրենբուրգի մարզ։

2012 թ. բացվեց Թեհրանում, Սմոլենսկում և Սոչիում։

2013 թ. «Կարուսել»-ի հիպերմարկետները բացվեցին Մարի-Էլ հանրապետությունում և Տուլայի շրջանում։

2015 թ. X5-ը ընդլայնեց «Կարուսել» մանրածախ ցանցը ավելի քան 10% -ով՝ բացելով 9 հիպերմարկետներ, այդ թվում՝ Նիժնևարտովսկում, Պերմում, Նևինոմիսսկում և Վելիկի Նովգորոդում[4]։

2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Կարուսել»-ի առևտրային ցանցում գործում էր 91 հիպերմարկետ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ`94։

2017 թվականի հոկտեմբերին մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին վաճառքի և վարձակալության սխեմայի տակ գտնվող «Կարուսել»-ի հիպերմարկետների տարածքի վաճառքի մասին (վաճառքին, որին հաջորդում է երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքումը)[5][6]։

2018 թվականին հիպերմարկետն անցկացրել է ռեբրենդինգ՝ թարմացնելով լոգոտիպը։ Փոխվել է վաճառասրահի սխեման՝ բրենդի նոր դիրքավորումը ենթադրող նոր հայեցակարգին համապատասխան. ընդլայնվել է միջին գնային սեգմենտի ապրանքների տեսականին։

Remove ads

Նշումներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads