Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր կամ պարզապես Կենդանիների օր (անգլ.՝ World Animal Day), համաշխարհային օր, որը ստեղծված է Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով։ Օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 4-ին։ Այդ օրը մարդիկ սովորաբար կերակրում են կենդանիներին անցկացնում օր նրանց հետ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա պատմությունը
Այս օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։
Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում, և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում։
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads