Կզնուտ

From Wikipedia, the free encyclopedia

Կզնուտmap
Remove ads

Կզնուտ (այժմ կոչվում է Գյուզնյութ ադրբ.՝ Güznüt), գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում, որն այժմ գտնվում է Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում[1]։ Կզնուտում է ծնվել Գարեգին Նժդեհը։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...

Մինչև 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական պատերազմը բնակչության մեծամասնությունը հայեր էին։

Remove ads

Աշխարհագրություն և կլիմա

Գյուղը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, Կզնուտ գյուղի կլիման կտրուկ ցամաքային է՝ ամառը՝ մերձարևադարձային, արևադարձային; ձմռանը կլիման չափավոր է, ամռանը միջին ջերմաստիճանը հասնում է +35...+40 աստիճանի, ձմռանը՝ մինչև -15...-20 աստիճանի։

Պատմություն և մշակույթ

Կզնուտը հնագույն պատմություն ունի, գյուղում գտնվում եին մի քանի հին եկեղեցիներ, հայկական գերեզմանոց՝ միջնադարյան խաչքարերով, սակայն 1918-1920 թվականներին տեղի ունեցած սպանություններից ու հայաթափումից հետո ադրբեջանցի թուրքերը ավերեցին գյուղի ողջ հայկական մշակութային ժառանգությունը և գրավեցին տեղի հայերի լքված տները։

1986-1992 թվականներին գյուղում կառուցվել է մզկիթ։

Հայտնի կզնուտցիներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads