ԿինոՊոիսկ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ԿինոՊոիսկ, վեբ կայք, ռուսալեզու համացանցային մեծ նախագիծ կինեմատոգրաֆիայի մասին։ Կայքն ինֆորմացիա է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը նաև սոցիալական ցանց է։ Ներկայումս ամենահանրաճանաչ կինոպորտալներից մեկն է «Ռունետ»-ում[1][2][3][4]։
Ընկերության սեփականատերը «ԿինոՊոիսկ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է ակցիաների 60 %-ը, իսկ մնացած 40 %-ի սեփականատերն է AlloCiné(ֆր.) ՍՊԸ-ն, որը «ԿինոՊոիսկ»-ի համատերն է[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին Յանդեքսը ձեռք բերեց ԿինոՊոիսկ հարթակը[6]։
Remove ads
Կայքի պատմություն
Կայքը ստեղծվել է 2003 թվականի, նոյեմբերի 7-ին Վիտալի Սերգեվիչ Տացի և Դմիտրի Սուխանովի կողմից[7][8]։
Վարկանիշ
2012 մարտ ԿինոՊոիսկ կայքի այցելությունը օրական 1.3 միլիոն մարդ[9]։ Ըստ Ալեքսա վիճակագրական կայքի 2015 թ հունվարի 7-ին, ԿինոՊոիսկ կայքը աշխարհում 495 տեղն է զբաղեցնում ամենայցելված կայքերի ցանկում, իսկ Ռուսաստանում 20-րդ տեղը[10]։
Կայքի նկարագրություն
Կայքը տեղեկություն է տալիս ֆիլմերի, հեռուստասերիալների մասին, ինչպես նաև այն անձանց մասին, որոնք անմիջականորեն կապ ունեն ֆիլմի ստեղծման հետ՝ դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների և այլոց մասին։ Ինչպես նաև կայքում տեղադրվում են ֆիլմի շապիկների պատկերներ, ֆիլմերի թրեյլերներ, ընդ որում որոշ թրեյլերներ «ԿինոՊոիսկ»-ն անձամբ է թարգմանում ռուսերեն։ Կայքում կա տվյալների բազա, որը պարունակում է աստղերի նկարներ, ֆիլմերի կադրեր և շապիկների նկարենր, սաունդթրեքներ, թրեյլերներ և նկարներ համակարգչի աշխատանքային սեղանի համար[4]։ Բացի այդ կայքում կարելի է գտնել որոշ գրախոսություններ կինոգետ Սերգեյ Կուդրյավցևի «3500 կինոգրախոսություններ» գրքից։
Բաժիններ
Կայքն ունի հետևյալ բաժինները[4]։
- էջ ֆիլմերի մասին
- կինոգործիչների (դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, պրոդյուսերներ և այլք) անձնական էջեր
- կինոնորություններ
- հարցազրույց «աստղերի» հետ
- ֆոտոռեպորտաժներ
- կինոսեանսների ցուցակ
- գալիք կինոպրեմիերաների, Blu-ray и DVD-ռելիզների գրաֆիկը
- ТВ ծրագրեր
- խաղեր և մրցույթներ կինոսեր հասարակության համար
- սոցիալական հարցումներ
- ֆիլմերի ռեյտինգներ
- կինովարձույթի հավաքույթներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում
- DVD և Blu-ray-կատալոգներ
- Պրեմերիաների և պարգևների արխիվ
Remove ads
Տես նաև
- IMDb
- Allmovie
- IBDb
- The Kendrick Academy
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads