Կիսապաշտպան (ֆուտբոլ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կիսապաշտպան, ֆուտբոլային դիրք[1]։ Կիսապաշտպանները սովորաբար դաշտում զբաղեցնում են թիմի պաշտպանների և հարձակվողների միջև դիրքը։ Որոշ կիսապաշտպաններ խաղում են պաշտպանվողական դեր` փորձելով խափանել մրցակցի գրոհները և նրանց հաճախ անվանում են հենակետային կիսապաշտպաններ։ Մյուսները ավելի շարժուն են և արդյունավետ փոխանցումներ են կատարում, այս կիսապաշտպաններին հաճախ անվանում են խորքից գործող, փլեյ մեյքերներ և այլն։ Կիսապաշտպանների քանակը և նրանց դերը որոշվում է յուրաքանչյուր թիմի տակտիկական դասավորվածությամբ, կիսապաշտպաններից բաղկացած խմբին հաճախ անվանում են թիմի կիսապաշտպանություն[2]։

Շատ մարզիչներ առնվազն մեկ կիսապաշտպանի տալիս են գրոհներին մասնակցելու դեր, կամ պաշտպանվելու և գրոհելու հավասար դերեր։ Կիսապաշտպանները հիմնականում ամենաշատն են վազում դաշտում[3]։
Remove ads
Կենտրոնական կիսապաշտպան

Կենտրոնական կիսապաշտպանը այն ֆուտբոլիստն է, որում հավասարապես բաշխված է հարձակվողի և պաշտպանվողի պարտականությունները։ Այս ֆուտբոլիստները պետք է փորձեն գնդակը փոխանցել հարձակվողական ոճի կիսապաշտպաններին և հարձակվողներին, բացի այդ պետք է օգնեն իրենց թիմին գրոհների ժամանակ հասնելով մրցակցի տուգանային հրապարակ, շատ դեպքերում փորձելով հարվածել դարպասին։
Երբ գնդակը մրցակցի մոտ է կենտրոնական կիսապաշտպանը պետք է ձգտի օգնել պաշտպաններին, ճնշման միջոցով խլի գնդակը մրցակցից։ Կենտրոնական կիսապաշտպանը պաշտպանության ժամանակ պետք է գործի սեփական տուգանային հրապարակի մատույցներում և փորձի փակել մրցակցի հարվածները և փոխանցումները։
4-3-3 և 4-5-1 մարտավարություններից յուրաքանչյուրը օգտագործում են առնվազն երեք կենտրոնական կիսապաշտպան։ 4-2-2 մարավարության ժամանակ կարող է օգտագործվել երկու կենտրոնական կիսապաշտպան[4] և 4-2-3-1 մարտավարության ժամանակ մեկ կամ երկու ավելի ետ քաշված կիսապաշտպանները կարող են կատարել կենտրոնական կիսապաշտպանի դեր։
BOX TO BOX


նաև կա կենտրոնական կիսապաշտպանի մեկ այլ տեսակ որը կոչվում է BOX TO BOX, որը բառացի նշանակում է տուգանայինից տուգանային։ Նրանց գործն է խլել գնդակը սեփական տուգանային հրապարակում, դրիբլինգի շնօրհիվ անցկացնել գնդակը ամբողջ դաշտով և տալ վերջին փոխանցում կամ ինքնուրույն խփել գնդակ։
Այս ոճի կիսապաշտպանները լինում են ավելի դեպի պաշտպանության միտված(Արթուրո Վիդալ) և ավելի դեպի հարձակման միտված(Յայա Տուրե):Նաև մեր հայազգի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանն էլ է համարվում կենտրոնական Box To Box կիսապաշտպան։
Remove ads
Եզրային կիսապաշտպաններ (վինգերներ)
Եզրային կիսապաշտպանների պարտականություններն են գնդակ ստանալ պաշտպաններից, եզրով առաջ շարժվել և կատարել բարձրից փոփանցում տուգանային հրապարակ կամ մի փոքր տեղափոխվելով դեպի կենտրոն հարվածել դարպասի ուղությամբ։ Այդպիսի ֆուդբոլիստներին անվանում են նաև լատերալներ
Հենակետային պլեյմեյկեր

Հենակետային պլեյմեյկերի լավագույն օրինական է Անդրեա Պիռլոն, ով երկար փոխանցումների միջոցով խորքից կառավարում էր թե Միլանի թե Յուվենտուսի և թե իտալիայի հավակականի գրոհները։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads