Կիրանց (Դաշկեսանի շրջան)

նախկին հայաբնակ, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ From Wikipedia, the free encyclopedia

Կիրանց (Դաշկեսանի շրջան)map
Remove ads

Կիրանց (հայտնի է նաև թուրքերի կողմից տրված Շարուկքար, Սեյիդքենդ անվանումներով, ներկայում կոչվում է՝ ադրբ.՝ Kəmərqaya` Քեմերքայա), նախկին հայկական, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, շրջկենտրոն Դաշկեսան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք[2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրանց (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Remove ads

Աշխարհագրություն

Կիրանց գյուղը տեղակայված է Արթինաջուր գետի ձախ վտակ Ոչխարաջրի ձախ ափի ձորալանջին՝ ծովի մակերևույթից 1230-1380 մ բարձրության վրա։ շրջապատված անտառազուրկ բլուրներով[2]։

Պատմություն

Կիրանց գյուղի տարածքում 1980-ական թվականների դրությամբ պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ բնակավայրը բնակելի է եղել հնագույն ժամանակներից[2]։ 1899 թվականին հնագետ Է.Ռյոսլերը Կիրանցի մոտակայքում հայտնաբերել ու պեղել է բրոնզի և երկաթի դարաշրջանների անցումային ժամանակահատվածին վերագրվող դամբարանադաշտեր[2][3]։

Գյուղի վերաբերյալ գրավոր տեղեկություններ առկա են սկսած 19-րդ դարի վերջից հիմնականում մամուլում, վավերագրական փաստաթղթերում և տեղագիր հեղինակների նյութերում[2]։ Հայտնի է, որ այն եղել է հայկական ու հայաբնակ գյուղ մինչև ադրբեջանական ջարդերի սկսումը մոտ 1988-1990 թվականները։ Ջարդերի ժամանակ երբեմնի << Կիրանց Շարուկքար>> հայկական գյուղը հայաթափվել է և ամբողջությամբ վերածվել ադրբեջանականի։

Համաձայն 19-րդ դարով թվագրվող արխիվային նյութերի՝ Կիրանց գյուղը գտնվել է թուրք կալվածատերեր Մահմեդ աղա Աբուլ-բեկ օղլիի, Սոյուն աղա Նովրուզ-աղա օղլիի և Վալի-բեկի իրավասության ներքո[2][4]։

Գյուղին Սեյիդքենդ են անվանել տարածաշրջանում բնակվող թուրքերը[2]։

Remove ads

Բնակչություն

Համաձայն մի շարք պատմաբանների և ուսումնասիրողների հրապարակած տեղեկությունների՝ Կիրանցի բնակիչները տեղաբնիկներ են եղել։ Առկա է նաև տեղեկատվություն, որ որո բնակիչներ Կիրանց են տեղափոխվել Ղաբաղթափա գյուղից[2][5][6]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads