Կյանքի ծարավ (ֆիլմ, 1956)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Կյանքի ծարավ» (անգլ.՝ Lust for Life), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1956 թվականին, հայտնի ռեժիսոր՝ Վինսենթ Մինելլիյի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Բեսթսելլեր է կատարվում էկրանի վրա... Դրամա մի մարդու մասին, որն ապրում էր անկուշտ կիրքով»։ Առաջին անգամ էկրան է բարձրացել 1956 թվականի սեպտեմբերի 17–ին, Նյու Յորքում։ Ֆիլմը ստեղծված է նշանավոր գրող՝ Իրվինգ Սթոունի համանուն ստեղծագործության հիման վրա։ Սյուժեն ներկայացնում է աշխարհահռչակ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի կենսագրությունը։
Remove ads
Սյուժե
Ֆիլմի սյուժեն ներկայացնում է հայտնի հոլանդացի իմպրեսինոստ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի ծանր ու դաժան կյանքը։ Ցույց է տրվում Վինսենթի անսահման սերը դեպի կերպարվեստը և թե ինչպես է նա, տարիների ընթացքում հմտանում և ուսումնասիրում գեղանկարչության բոլոր կողմերը։ Սակայն դա նրան հեշտ չի տրվում։ Վան Գոգը շատ դժվար ապրելաձև է ունենում և չի կարողանում վաստակել գոյատևման ապրուստը։ Նրան ամեն ինչում փորձում է օգնության ձեռք մեկնել հարազատ եղբայրը՝ Թեոն։ Վերջինս նույնիսկ փորձեր է կատարում վաճառել եղբոր կտավները, բայց ապարդյուն։ Ներկայացված է նաև վան Գոգի և հայտնի նկարիչ՝ Պոլ Գոգենի ընկերությունն ու ճակատագրական վեճերը։ Նկարիչը չի կարողանում լիովին դուրս թափել իր տաղանդը և նույնիսկ հոգեբուժարան է ընկնում։ Այս ամենի վերջում, վան Գոգն ինքնասպանության շեմին է կանգնում։
Remove ads
Նկարահանող անձնակազմ
- ռեժիսոր - Վինսենթ Մինելլի, Ջորջ Քյուկոր
- պրոդյուսերեր - Ջոն Հաուսմեն, Ջադ Քինբերգ
- սցենարիստներ - Նորման Քորուին
- օպերատորներ - Ռասսելլ Հերլան, Ֆրեդդի Յանգ
- երաժշտություն - Միքլոշ Ռոժա
- մոնտաժ - Էդրիենն Ֆեզան
Դերակատարներ
Մրցանակներ և անվանակարգեր
- 1957 թվական - «Կյանքի ծարավ» ֆիլմն, «Օսկար» մրցանակի է արժանացել՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում (Էնթոնի Քուին)։ Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
- լավագույն դերասան (Քըրք Դուգլաս)
- լավագույն ադապտացված սցենար
- լավագույն բեմադրող նկարիչ (գունավոր ֆիլմեր)։
- 1957 թվական - ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել՝ լավագույն դերասան անվանակարգում (Քըրք Դուգլաս)։ Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
- լավագույն ֆիլմ (դրամա)
- լավագույն ռեժիսոր (Վինսենթ Միննելլի)
- երկրորդ պլանի լավագույն դերասան (Էնթոնի Քուին)։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads