Կոշկավոր կատուն
Շառլ Պերոյի հեքիաթը From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կոշկավոր կատուն (ֆր.՝ Le Maître chat ou le chat botté), ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի ամենահայտնի հեքիաթը։ «Կոշկավոր կատուն» հեքիաթը գրվել է 17-րդ դարում, բայց մի քանի դար անց էլ սիրելի է երեխաների համար։ Կրտսեր որդուն հոր մահից հետո ժառանգություն հասավ միայն կատուն։ Մնացած ամեն ինչը հասավ եղբայրներին։ Սակայն կատուն ոչ թե հասարակ կատու էր, այլ շատ ճարպիկն էր։

Կատվի գործնականության և խորամանկության շնորհիվ տերը ստանում է այն ամենը, ինչի մասին կարող է երազել երիտասարդը. տիտղոս, թագավորի հարգանքը, ամրոց, հարստություն և սեր[1]։ Որոշ կերպարների նախատիպեր են եղել Լուարայի դաշտավայրի Ուարոն ամրոցի տերերը[2]։
Remove ads
Կերպարներ
- Ծեր ջաղացպան
- Ծեր ջաղացպանի տղան
- Ջաղացպանի միջնեկ տղան
- Ջաղացպանի փոքր տղան, նույն ինքը մարկիզ Կարաբասը
- Կոշկավոր կատուն
- Թագավոր
- Արքայադուստր
- Օգր, մեկը, ով կարողանում է ընդունել ցանկացած կերպարանք
Հեքիաթի հայտնի էկրանավորումներ և բեմադրություններ
- «Կոշկավոր կատուն», մանկական օպերա երկու մասով, կոմպոզիտոր` Ցեզար Կյուի
- «Կոշկավոր կատուն», Դավիթ Սաթլովի պիեսը բանաստեղծություններով։ Ռեժիսոր` Ա. Իլիանա։ Երաժշտությունը` Բ. Չայկովսկու։
Գեղարվեստական ֆիլմեր ըստ «Կոշկավոր կատուն» հեքիաթի սյուժեի
Մուլտֆիլմեր ըստ Կոշկավոր կատուն հեքիաթի սյուժեի
- «Կոշկավոր կատուն», Բրումբերգ քույրերի հեքիաթը։ Սոյուզմուլտֆիլմ, 1938
- «Կոշկավոր կատուն», Հարրի Բարդինի մուլտֆիլմը, 1995
- «Կոշկավոր կատուն», Ալեքսանդր Դավիդովի մուլտֆիլմը, 1997
- «Կոշկավոր կատուն», DreamWorks ստուդիայի մուլտֆիլմը, 2011։ Գլխավոր հերոսը «Շռեկ 2»-ի կատուն է։
- Toei Animation ստուդիայի «Կոշկավոր կատուն» 3 մասից բաղկացած մուլտֆիլմը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads