Կոստանդին Բ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կոստանդին Բ Հեթումյան[Ն 1], երբեմն կոչվում է Կոստանդին Ա[Ն 2] կամ Կոստանդին Գ[Ն 3] (հունվարի 11, 1277[2] - 1310, Կոստանդնուպոլիս), Հայոց թագավոր Կիլիկիայի հայկական թագավորությունում 1298 - 1299 թվականներին, Հեթումյանների թագավորական տնից։
Լևոն Գ-ի և Կեռան թագուհու որդին, Կիլիկիայի Հայոց թագավորության արքաներ՝ Հեթում Բ-ի, Թորոս Գ-ի և Սմբատ Ա-ի եղբայրը։
Remove ads
Կենսագրություն
Կոստանդինը ծնվել է 1277 թվականին Լևոն Գ թագավորի և Կեռան[3] թագուհու ընտանիքում։ Սերվում է Հեթումյանների թագավորական տոհմից, և իշխում էր Կապան ամրոցում։ 1296 թվականին, իր եղբայրեների՝ թագավորներ Հեթում Բ-ի և Թորոս Գ-ի հեռանալուց հետո, Կոստանդինը օգնեց իր մյուս եղբորը՝ Սմբատին, զավթել իշխանությունը երկրում։ Սմբատ Գ-ն իր Հեթում Բ և Թորոս Գ եղբայրներին բանտարկելով բռնագրավեց գահը։ Նա այն իշխանավորներից ու հոգևորականներիղ մեկն էր, ովքեր թագադրեցին Սմբատ Ա-ին Սիս քաղաքում[4]։ Սմբատի կառավարման ժամանակ Կիլիկիա են ներխուժել եգիպտական մամլուգները, ովքեր ոչնչացնելով մի շարք գյուղեր, սպանել և ստրկության են տարել բազմաթիվ բնակիչների։ Երկրի պաշտպանության անկարողությունը առաջացրեց մեծ փոթորիկ դժգոհ ժողովրդի ու ազնվականության մեջ։ Այդ նույն ժամանակահատվածում, Սմբատ Ա-ի հրամանով, Բարձրաբերդի բանտում սպանվում է նրանց եղբայրը Թորոս Գ-ն։ Այս ամենի հետևանքով, 1298 թվականի հունվարին Կոստանդինը զորքի գուխն անցած՝ տապալում է իր եղբորը՝ բռնակալ Սմբատին և ինքն է զբաղեցնում նրա տեղը։ Իշխանության գալուց մեկ տարի անց, 1299 թվականին, Կոստանդինը գահը վերադարձնում է իր ավագ եղբորը՝ Հեթում Բ-ին, ազատ արձակելով նրան բանտից։ Հեթում Բ-ն իշխանության գալով, հաշտեցրեց Կոստանդինին Սմբատի հետ և երկու եղբայրներին՝ ուղարկեց Կոստանդնուպոլիս[5]։
Ըստ մեկ այլ վարկածի՝ 1299 թվականին Կիլիկիայի զորքը ուզեց նորից Հեթումին գահ բարձրացնել, Կոստանդինը ապստամբեց, սակայն հաղթվեով, ձերբակալվեց և Կոստանդնուպոլիս գերի ուղարկվեց։ Հեթումի մահից հետո 1305 թվականին ազատվեց բանտից, բայց Կիլիկիա չուզեց վերադառնալ։
Կյանքի վերջին տարիները ապրեց Կոստանդնուպոլսում և այնտեղ էլ մահացավ 1310 թվականին։
Կոստանդինի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։
Remove ads
Նշումներ
- երբեմն արքայի անունը գրվում է ռուսական ոճով՝ Կոստանտին
- Մի շարք պատմաբաններ թագավորների համարակալումը սկսում են 1198 թվականից, երբ Կիլիկիայի իշխանը թագադրվեց համաձայն արևմտաեվրոպական ավանդույթների։ Հետևաբար Կոստանդին Բ-ին երբեմն անվանում են Կոստանդին Ա
- Որոշ պատմաբաններ համարակալումը սկսում են Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրման օրից (1080 թ.), հաշվի առնելով համարակալման մեջ Թորոս Ա-ի (? - 1129/1130) որդուն - Կոստանդինին, որը մահացել էր հոր մահվանից մի քանի ամիս անց։ Դրա համար Կոստանդին Բ-ին երբեմն անվանում են Կոստանդին Գ։ Սակայն այլ աղբյուրներ հարցականի տակ են դնում նրա գոյությունը։
Remove ads
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads