Կոստա Ռիկա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կոստա Ռիկա (իսպաներեն նշանակում է «հարուստ ծովափ»), պետություն Կենտրոնական Ամերիկայում, հյուսիսից սահմանակից է Նիկարագուային, հարավարևելքից՝ Պանամային, հարավից Էկվադորին։ Արևելքում ողողվում է Կարիբյան ծովի, արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստա Ռիկա (այլ կիրառումներ)
Այն ունի մոտ 4.5 միլիոն բնակչություն, որի մոտավորապես քառորդ մասը բնակվում է մայրաքաղաք Սան Խոսեի մռտրոպիտեն հատվածում։
Remove ads
Անվանում
Կոստա Ռիկայի տարածքը հայտնագործել է Քրիստոֆոր Կոլումբոսը 1502 թվականին և անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն)։ Ժամանակակից անվանումը (իսպ.՝ costa` «ափ», rica` «հարուստ», այսինքն՝ «հարուստ ափ») իսպանացի գաղութարարները տվել են 16-րդ դարի կեսերին[1]։
Պատմություն
Հնագույն ժամանակներում Կոստա Ռիկայի տարածքում բնակվել են հնդկացիական ցեղեր։ 1502 թ-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կոստա Ռիկայի տարածքը և այն անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն)։ Երկրի ժամանակակից անվանումը տրվել է XVI դարի կեսին և նշանակում է հարուստ ափ։ Երկիրը եղել է Իսպանիայի գաղութը։ Կոստա Ռիկան անկախություն է ձեռք բերել 1821 թ-ի սեպտեմբերի 15-ին՝ Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։
Remove ads
Աշխարհագրություն

Կոստա Ռիկան գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Ափերը արևելքում ողողում են Կարիբյան ծովի, արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Կորդիլիերա դե Գուանակաստե, Կորդիլիերա Սենտրալ, Կորդիլիերա դե Տալամանկա լեռները։ Կան գործող հրաբուխներ՝ Իրասու (3432 մ), Պոաս (2704 մ)։ Երկրի հյուսիսը և ծովափնյա նեղ շերտերը զբաղեցնում են դաշտավայրերը։ Կարիբյան ծովափը ճահճապատ է, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր։
Կլիմա
Կլիման մերձհասարակածային է։ Գետերը (Սան Խուան, Ռիո Ֆրիո) արագահոս են, ստորին հոսանքներում՝ նավարկելի։ Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Բնորոշ կենդանիներից են կապիկները, կատվառյուծը, հովազը, զրահակիրը։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։
Գյուղատնտեսություն
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են սուրճ, կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Զարգացած են արդյունաբերության արդյունահանող (ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ), սննդի, տեքստիլ, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական ճյուղերը։
Բնակչություն և տուրիզմ
Կոստա Ռիկան կղզյախմբային պետություն է, որով էլ պայմանավորված է այս երկրում տուրիզմի զարգացած լինելու մասին։ Գտնվելով Ամերիկայի կենտրոնում, երկիրը հանդիսանում է ԱՄՆ և Հարավային Ամերիկայի առևտրական խաչմերուկ։ Երկիրը բավականին բազմազգ է, այստեղ կան տեղաբնիկ կոստա ռիկացիներ, մեքսիկացիներ, մեծ քանակությամբ իսպանացիներ և պորտուգալացիներ և ամերիկացիներ։
Իր հարմարավետ աշխարհագրական դիրքի շնորհիվ Կոստա Ռիկայի մայրաքաղաք՝ Սան Խոսեն այժմ տուրիզմի զարգացած կենտրոններից է։
Ամռանը այստեղ են գալիս մեծ քանակությամբ եվրոպացիներ, հատկապես գերմանացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ և անգլիացիներ։
Remove ads
Կրոն
Կոստա Ռիկացիները քրիստոնյա ժողովուրդ են։ Նրանք հավակնում են Քրիստոնեության Կաթոլիկ ուղղությանը հավատարիմ մնալով Քաղկեդոնի ժողովի սկզբունքներին։ Կաթոլիկությունը այստեղ տարածել են իսպանացի նվաճողները իրենց լեզվի հետ միաժամանակ
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads