Կորյուն Սիմոնյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կորյուն Ստեփանի Սիմոնյան (1912[1], Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1943[1]), հայ խորհրդային նկարիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
1930 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938-1940 թվականներին դասավանդել է նկարչություն), 1937 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան։ Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ կոմպոզիցիաներ («Ինքնանկար», «Արածող ոչխարներ», 1940, «Արարատ», 1940, «Պարտիզաններ», 1940, «Հանդիպում», 1942, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)։ Սիմոնյանն առաջիններից էր սովետահայ գեղանկարչության մեջ, որ դիմել է պատմական թեմատիկային («Յուսուֆի սպանությունը», 1938-1940)։ Սիմոնյանի արվեստին բնորոշ է կյանքի խոր արտացոլումը, հյութեղ, զուսպ գունահարաբերումները, ռեալիզմը։ 1932 թվականից Սիմոնյանը մասնակցել է հանրապետական ցուցահանդեսներին։ Զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads