Կույալնիկի լիման
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կույալնիկի լիման (ուկրաիներեն՝ Куяльницький лиман, մինչև 1917 թվականը կոչվում էր Անդրեևի լիման), լիման է, որը գտնվում է Սև ծովի Օդեսայի ծավածոցից 3 կմ հյուսիս-արևմուտք և Օդեսա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Մակերեսը կազմում է 56 - 60 կմ²; երկարությունը՝ 28 կմ, ամենամեծ լայնությունը՝ 3 կմ։ Միջին խորությունը մոտ 3 մ (0,5 - 7 մ)։
Ծովից բաժանված է մինչև 3 կմ հասնող ավազաթմբով։ Ջրի աղիությունն այս պահին կազմում է մոտ 75 պրոմիլե։
Լիմանի մեջ է թափվում Մեծ Կույալնիկ գետը։ Կույալնիկի լիմանի շրջանում է գտնվում Ուկրաինայի ամենացածր կետը՝ −5 մետր ծովի մակերևույթից ցածր։
Մի շարք հետազոտողների կարծիքով, անվանումը կապված է ջրի մեջ աղերի բարձր պարունակության հետ, և առաջացել է թուրքերեն «կույանլիկ» (խիտ) բառից[1]։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads