Կուտուզով օպերացիա

From Wikipedia, the free encyclopedia

Կուտուզով օպերացիա
Remove ads

Կուտուզով օպերացիա, օպերացիան կազմակերպվել է Խորհրդային Միության Կարմիր բանակի կողմից ընդդեմ գերմանական Կուրգան խմբավորման։ Ռազմական գործողությունը կոչվել է Նապոլեոնյան բանակի դեմ 1812 թվականին ռազմական գործողություններ իրականացնող ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովի անունով։ Օպերացիան Խորհրդային Միության ռազմական ուժերի կողմից իրականացրած երկու խոշոր օպերացիաներից մեկն է եղել։ Այն սկսվել է 1943 թվականի հուլիսի 12-ին և ավարտվել 1943 թվականի օգոստոսի 18-ին Օրյոլի գրավմամբ։

Արագ փաստեր Կուտուզովի օպերացիա, Թվական ...
Remove ads

Նախապատմություն

Անձրևային եղանակների ավարտվելուն պես խորհրդային հրամանատարությունը կշռադատում է իր հաջորդ քայլերը։ Ստալինը ուզում էր վճռականորեն իրադրության տերը լինել` իրենց ձեռքում պահելով հարձակողական հնարավորությունները և համոզված էր, որ իր գլխավոր հրամանատարները կգրավեն նախնական պաշտպանական դիրք, կթուլացնեն գերմանական ուժերը, և հնարավորություն կստեղծվի խորհրդային ուժերի հարձակման համար[9]։ Կուտուզով օպերացիան եղել է հարձակողական պլան` ուղղված գերմանական բանակի «Կենտրոն» խմբավորման դեմ։ Այն իրականացվել է խորհրդային երեք ճակատներում գերմանական զրահատանկային երկրորդ զորամիավորման դեմ` նպատակ ունենալով կասեցնել գերմանական իններորդ բանակի շարժումը և անցկացնել հարձակողական օպերացիա Կուրսկի աղեղում[10]։

Խորհրդային ուժերը կատարում են խորքային պաշտպանական աշխատանքներ, ականապատում են տարածքներ։ Խորհրդային հրամանատարությունը ծրագրել էր Կուրսկի աղեղում շրջապատել և ոչնչացնել թշնամուն։ Սկզբնական հարվածը իրականացվում էր հյուսիսային և արևելյան ուղղություններով միաժամանակ։ Գերմանական հետախուզությանը հայտնի էր, որ խորհրդային զորքերը երկրորդ զրահատանկային ուժերի դեմ կենտրոնացրել են ուժեր։ Խորհրդային բանակն ուներ 1286000 մարդ, 2400 տանկ, 3000 ինքնաթիռ։ Գերմանական ուժերի դեմ մղվում էին նաև պարտիզանական կռիվներ։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads