Կրասնի Օկտյաբր (ընկերություն)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կրասնի Օկտյաբր, հրուշակեղեն արտադրող մոսկովյան ընկերություն։ 1890-ական թվականներին ընկերությունը հայտնի էր Էյնեմա անունով, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստացավ իր այժմյան անվանումը։ 2000 թվականին ընկերությունը մտել է «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգի կազմի մեջ։ Գործարանի փակվելուց հետո շենքերը պահպանվել ու վերանորոգվել են առևտրի և ցուցասրահների համար։ Գործարանի վերջին սեփականատերերի կողմից պահպանվել է իրավաբանական անձը (Կրասնի Օկտյաբր բաց բաժնետիրական ընկերություն), որի արտադրամասերը գտնվում են Նիժնի Կրասնոսելսկի փողոցի վրա գտնվող Բաբաևսկի հրուշակեղենի գործարանի նոր շենքում։
Remove ads
Նախապատմություն
1851 թվականին Արբատում Վյուրթեմբերգացի Թեոդոր Ֆերդինանդ ֆոն Էյնեմը բացեց կոնֆետի և շոկոլադի փոքրիկ գործարան՝ Էյնեման[2], որտեղ աշխանում էին չորս բանվորներ[3]։ Ղրիմի պատերազմի տարիներին Էյնեման իր արտադրանքը ուղղարկեց ճակատ, ստացված շահույթը հնարավորություն տվեց ընդլայնել արտադրանքը և գործարանը տեղափոխել Մյասնիցկա փողոց։ 1869 թվականին Էյնեմը և գործարար Հուլիոս Հեյսը (J. Heuss) միավորվեցին։ Նրանք Թատերական հրապարակում միասին բացեցին հրուշակեղենի խանութ և Մոսկվա գետի մոտ բացեցին գործարանի առաջին շենքը։
Յուրաքանչյուր վաճառված թխվածքաբլիթի ֆունտից Էյնեմը 5 կոպեկ արծաթ նվիրաբերուություն էր անում, այդ գումարի մի մասը տրվում էր Մոսկվայի բարեգործական հաստատություններին, իսկ մյուս մասը՝ որբերի և աղքատների համար նախատեսված դպրոցին[4][5]։ Ընկերության առաջին պաշտոնական գրառումը եղել է «Էյնեմ՝ շոկոլադի, կոնֆետների և թեյի թխվածքաբլիթների զույգ ընկերության համագործակցությունը, որը ի հայտ է եկել 1867 թվականին Ռուսական կայսրության ֆաբրիկա-գործարանային ընկերության տեղեկատուում»։ Այդ ընթացքում ընկերությունը համառուսաստանյան արտադրության ցուցահանդեսներում ստացել է բրոնզե (1864) և արծաթե (1865) մեդալներ։ Ընկերությունը արտադրում է կարամել, կոնֆետներ, տաք շոկոլադ, թխվածքաբլիթներ, բիսկվիթ, պաստիլա, մարմելադ և այլն։
1876 թվականին՝ Էյնեմի մահից հետո ընկերությունը ղեկավարել է Հուլիոս Հեյսը։ Նա ընկերության անունը թողոց անփոփոխ, և այն հայտնի դարձավ մոսկվացիների շրջանում։
Remove ads
Գործարանի շենք
1889 թվականին, արտադրության ընդլայնման հետ կապված, Հեյսը Բերսենևսկի ծովափնյա շրջանում մի քանի հողամաս է ձեռք բերել։ Առաջին շենքերից մեկը կառուցվել է ճարտարապետ Ֆլոդինի կողմից։ Հետագայում ճարտարապետ Կալմիկովի նախագծով կառուցվեցին մի քանի մասնաշենքեր։ Գործարանի մասնաշենքերի կառուցումը ավարտվել է 1914 թվականին՝ միանալով շահութաբեր Սուկոնայի գործարանին։ Գործարանի համար կառուցվել է ընդամենը 23 շենք[6]։
1896 թվականին Նիժնի Նովգորոդում կայացած համառուսաստանյան արդյունաբերական և գեղարվեստի ցուցահանդեսում Էյնեմը արժանացել է ոսկե մեդալի, 1900-ին ընկերությունը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում շոկոլադի տեսականու և որակի համար ստացավ Գրան պրի։ 20-րդ դարի սկզբին Էյնեմ ընկերությունը Մոսկվայում ղեկավարել է երկու գործարաններ, Սիմֆերոպոլում և Ռիգայում Ֆիլիալներ, Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում մի քանի խանութներ։
- «Էյնեմի» արտադրանքը
Remove ads
Կրասնի Օկտյաբր
1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործարանը ազգայնացվել է և 1922 թվականին վերանվանվել «Կրասնի Օկտյաբր»։ Գործարանում արտադրությունը չի կասեցվել, և 1925 թվականին շրջանցել է 1913-1914 թվականների արտադրանքը։ Այդ Ժամանակ վերամշակվել են «Ոսկե պիտակ» շոկոլադը, «Շաքարածո մրգով սերուցքային պոմադե միջուկով», «Սերուցքային մաստակ», «Ծուռթաթ արջուկ», «Հարավային գիշեր» կոնֆետը և «Քիս-քիս» իրիսը։ 1930-ական թվականների վերջերին ընկերության մասնաշենքերը վերակառուցվել են[6]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործարնում կասեցվել է հրուշակեղենի արտադրանքը։ Արտադրվել են մեծ քանակությամբ Գվարդեյսկի շոկոլադ և Կոլա։ «Կրասնի Օկտյաբրը» յոթ անգամ պարգևատրվել է Պետական պաշտպանության կոմիտեի պատվավոր դրոշով հանուն հաղթանակի քաջարի աշխատանքի համար։ 1946 թվականին դրոշը տեղափոխվեց գործարան։
Պատերազմից հետո գործարանում ներկայացվել են կարամելի և իրիսի արտադրության համալիր մեխանիկացված արտադրական գծեր։ Արտադրությունը շարունակում էր աճել, և 1960-ականներին անհրաժեշտ էր ընդլայնել գործարանի շենքը Բերսենևսկի ծովափնյա տարածքում։ Որոշ շենքեր կառուցվեցին[6]։
1966 թվականին գործարանը ստացել է Լենինի շքանշան, իսկ նրա ղեկավար Աննա Գրինենկոն դարձել է սոցիալիստական աշխատանքի հերոս։
1992 թվականին գործարանը վերածվեց բաց բաժնետիրական ընկերության։
Ընկերության արտադրանք
Որոշ ապրանքանիշեր
- «Ծուռթաթ արջուկ»
- «Ալյոնկա»
- «Պուշկինի հեքիաթը»
- «Ռակովիե շեյկի»
- «Կարմիր գլխարկ»
- «Ոսկե բանալի»
- «Ոսկե պիտակ»
- «Ստոլիչնիե»
- «Շկոլադային կրեմ»
- «Կարա Կում»
- «Տրյուֆել»
- «Սադկո»
- «Քիս֊Քիս»
- «Սուֆլե»
- «Եղջերու»
- «Տրետյակովյան պատկերասրահ»
- «Իսկուշենիե»
- «Հեքիաթ»
- «Նու կա, օտնիմի»
- «Բենեֆիս»
- «Ֆլոտսկի»
- «Ստրատոսֆերա»
- «Միր»
- «Փաթիլ»
- «Կովիկ»
- «Սլավա»
- «Կոնյոկ-գորբունոկ»
- «Իզյումինչկա»
- «Երեկոյան»
- «Չերնոմորոչկա»
- «Բալ»
- «Սերուցքային պոմադկա»
- «Բարոկկո»
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads