Հալեակալա (հրաբուխ)

From Wikipedia, the free encyclopedia

Հալեակալա (հրաբուխ)map
Remove ads

Հալեակալա[3] (հավայերեն Haleakalā), Հավայան կղզիների Մաուի կղզու հիմնական մասը կազմող ոչ ակտիվ վահանային հրաբուխ։ Հրաբխի վրա է գտնվում Հալեակալա ազգային պարկը։

Thumb
Կղզու տիեզերական դիտարկման աստղադիտարան
Արագ փաստեր Հալեակալա, Տեսակ ...
Remove ads

Նկարագրություն

Հրաբխի հիմնական ժայթքումները տեղի են ունեցել 1480-1600 թվականներին[4]։ Վերջին ժայթքումը եղել է մինչև 1790 թվականը[5]։

Անունը թարգմանաբար նշանակում է «արևի տուն» և կապված է այն լեգենդի հետ, որ Մաուի կիսաստվածը բռնել է արևը[6]։ Հրաբխի ամենաբարձր գագաթը Պուու Ուլաուլի գագաթն է (3055 մետր)։

Աստղաֆիզիկական հետազոտություններ

Օդի ուշագրավ պարզության և չորության, ինչպես նաև ծովի մակարդակից ավելի քան 3 կմ բարձրության պատճառով (71 կՊա/ 533 միլիմետր մթնոլորտային ճնշմամբ[7]), ինչպես նաև խոշոր քաղաքների լույսերի բացակայության պատճառով Հալեակալա գագաթը (ինչպես Մաունա Կեա գագաթը) աշխարհի ամենահարմար վայրերից մեկն է ցամաքային օպտիկական աստղադիտակների տեղադրման համար։

Աստղադիտակների համալիրը ղեկավարում են ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, Հավայան համալսարանը, Սմիթսոնյան ինստիտուտը, ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը և այլ կազմակերպություններ։ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող աստղադիտակներից մի քանիսը զբաղված են տիեզերանավերի դիտումներով և լազերային տեխնոլոգիաներով։ Պաշտպանական կապալառուների հետ համագործակցության ծրագիրը կատարվում է Կիհեի Մաուի հետազոտական և տեխնոլոգիական պարկում։

Հալեակալայի աստղագետները մտահոգված են մթնոլորտի լույսի աղտոտման աճով, քանի որ Մաուի բնակչությունը մեծանում է։ Այնուամենայնիվ, համալիրում հայտնվում են բոլոր նոր աստղադիտակները, ինչպես Pan-STARRS 1-ը (Pan-STARRS համակարգեր), որը շահագործման է հանձնվել 2006 թվականին[8][9]։

Վերևում գտնվող ամենամեծ աստղադիտակի հայելու տրամագիծը 3,67 մետր է։

Remove ads

Ծանոթագրություններ

Այլ հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads