Հաղպատի Ավետարան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հաղպատի Ավետարան, հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր մագաղաթե Ավետարան։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղպատ (այլ կիրառումներ)
Ընդօրինակել են երկու գրիչներ Հաղպատում։ Առաջինը, որի անունը հայտնի չէ, գրել է 2-10-րդ պրակները, երկրորդը՝ Հակոբ գրիչը՝ 11-ից մինչև վերջ, ինչպես և ձեռագիրը զարդարել կիսախորաններով, զարդագրերով և լուսանցազարդերով, որոնք չի գունավորել։ Ձեռագիրը տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն գունազարդել է այն, փոխել երկու կիսախորանները, սկզբից ավելացրել տասը նկարազարդ խորան, գրել համաբարբառը, ապա նկարել տերունական պատկերներ, որոնցից պահպանվել են երկուսը։ Այնուհետև ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, որի առաջնորդ Աբրահամը կազմել է և հանձնել պատվիրատու Սահակ կրոնավորին, որը 1211 թվականին նվիրել է Արջո Առիճի եկեղեցուն։ 1223 թվականին Անիի գավառում այն գնել է արցախցի Սարգիսը և նվիրել Խաչենի եպիսկոպոսարանին։ 1920-ական թթ. Գ. Հովսեփյանը Արցախի Գետաշեն գյուղի եկեղեցուց Հաղպատի Ավետարանը բերել է Էջմիածնի վանքի մատենադարան։ Այժմ այն գտնվում է Երևանի Մատենադարանում (ձեռագիր դ 6288)։ Ձեռագիրը հանրահայտ է Մարգարեի բարձրարվեստ ու անչափ ինքնատիպ նկարներով, որտեղ պատկերվել են կենցաղային տեսարաններ, ժամանակի աշխարհիկ կյանքը, պատմական դեմքեր և այլն։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 82)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads