Հաղպատի գյուղացիների ապստամբություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հաղպատի գյուղացիների ապստամբություն (կամ Հաղպատի ապստամբություն[1]), ըմբոստություն ընդդեմ կալվածատիրական կարգերի, որը տեղի է ունեցել 1903 թվականի նոյեմբերին Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի կազմում ներառված Հաղպատ գյուղում։ Այն վերաճել է զինված ընդհարումների Հաղպատի բնակչության և ռուսական իշխանության միջև և դաժանորեն ճնշվել կայսերական կազակական զորաջոկատների կողմից[2][3][4][5][1]։

Remove ads
Առճակատման նախապատվություն
1800-ական թվականների կեսերին Հաղպատ գյուղի տարածքի զգալի մասը ազնվականի տիտղոս ունեցող վրացի Բարաթովների ներկայացուցիչ Զալիկո Բարաթովի կալվածքն էր։ Բարաթովները այդ տարածքը նվեր են ստացել Քարթլի-Կախեթի վերջին թագավոր, Բագրատիոնիների դինաստիայի ներկայացուցիչ Գեորգի 12-րդ թագավորից (1746-1800 թթ․), երբ Լոռու հյուսիսային մասը գտնվում էր այդ թագավորության կազմում։ Կալվածքի նվիրատվության պայմանն այն էր, որ Բարաթովները տեղափոխվեն Հաղպատ և բնակություն հաստատեն այնտեղ։ Վերջինները հետևել են թագավորի պահանջին և բնակություն հաստատել նվեր ստացած կալվածքում[1]։
Որոշ ժամանակ անց որոշակի իրադարձությունների հետևանքով կտրուկ լարվել են Հաղպատի բնակչության և վրացի Բարաթովների հարաբերությունները։ Զալիկո Բարաթովը, օգտվելով առիթից, որ իր տան աշխատողներից մեկը որոշ ժամանակով մեկնել էր Թիֆլիս, խաբեությամբ իր տուն է կանչում նրա դստերը իբր տանը մաքրութուն կատարելու համար, սակայն բռնաբարում է նշանադրված աղջկան։ Որոշ ժամանակ անց աղջկա նշանած տղան իր ընկերների հետ Զալիկո Բարաթովի տան երդիկից ներս է մտնում և վրեժխնդիր լինելու նպատակով սպանում է նրա ընտանիքի 11 անդամի, այդ թվում՝ կնոջը, զավակներին ու նրանց երեխաներին։ Փրկվում է միայն Զալիկո Բարաթովի տղաներից մեկը, ով այդ գիշեր գտնվել է Ախթալայում[1]։
Remove ads
Ապստամբությանը նախորդած իրադարձություններ
1900-ական թվականների սկզբին Հաղպատի բնակչությունը գտնվում էր տնտեսաիրավական դժվարին իրավիճակում[2][4][5] ։ Հաղպատն ուներ ընդհանուր 9560 դեսյատին գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որոնցից 8500-ը պատկանում էր ազգությամբ վրացի իշխան Բարաթովին[1]։ Մնացած հողատարածքները պատկանում էին փոքրաթիվ հողատերերին և Հաղպատի վանքին[1]։ Հաղպատի բնակչությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ստիպված էր Բարաթովի հողերը վերցնել կապալով[2][4]։
Կապալի պայմանները բավականին ծանր էին, և գյուղացիները վճարում էին մեծ գումարներ ու կատարում կապալով սահմանված պարտավորությունները[2]։ 1902 թվականին Բարաթովը բարձրացնում է հողի կապալավարձը, ինչը հանգեցնում է գյուղացիների անհամաձայնության[2]։ Նա նաև պահանջում է, որպեսզի գյուղացիները իրեն վաճառեն իրենց հողատարածքները[5]։ Ստեղծված իրավիճակում Բարաթովը դիմում է դատարան և գյուղացիներից պահանջում իր սահմանած կապալավարձը[2]։ Դատարանը վճիռ է կայացնում ի օգուտ Բարաթովի[2]։
Remove ads
Գյուղացիների բարձրացրած խռովություն

Չցանկանալով համակերպվել դատարանի վճռին և վճարել բարձրացված կապալավարձը՝ Հաղպատի բնակչությունը հրաժարվում է կատարել դատարանի պահանջը[2]։ Իրավիճակը կարգավորելու համար մի քանի անգամ Հաղպատ գյուղ է ժամանում գավառապետ Շանշիևը, սակայն չի կարողանում հանգուցալուծել խնդիրը[2]։
1903 թվականի նոյեմբերի 8-ին 60 հեծյալ ոստիկանների ուղեկցությամբ Հաղպատ է ժամանում Բորչալուի գավառի դատական կարգադրիչը (այն ժամանակ պրիստավը), որպեսզի վաճառքի ներկայացնելու համար գույքագրի և առգրավի գյուղացիների գույքը[2][5]։ Հաղպատի բնակչությունը չի հանդուրժում նման գործողությունները և խռովվություն բարձրացնում։ Նրանք զինված դիմադրություն ենցույց տալիս ոստիկաններին, որի հետևանքով դատական կարգադրիչն և ոստիկանները փախուստի են դիմում[2][5]։ Գյուղացիների ըմբոստությունից հետո գավառապետ Շանշիևը հեռագիր է ուղարկում Թիֆլիսում գտնվող Կովկասի կառավարչապետին և հայտնում, որ Հաղպատի բնակչությունը ըմբոստացել է և զինված դիմադրություն ցույց տալիս[2]։
2 օր անց՝ նոյեմբերի 10-ին Հաղպատ է ժամանում 150 կազակներից ու մեծաթիվ ոստիկաններից կազմված խոշոր զորաջոկատ և բնակչության նկատմամբ իրականացնում բռնաճնշումներ[2][4][5]։ Նրանք ներխուժել են տներ և առգրավվել գյուղացիների իրերը, գոմերից դուրս հանել կենդանիներին։ Դրանից հետո Հաղպատի բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս՝ փայտերով ու քարերով հարձակվելով կազակ-ոստիկանների վրա[2]։ Բախումների ընթացքում կազակ-ոստիկանները կրակ են բացել գյուղացիների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 8 գյուղացի, այդ թվում՝ 4 կին, իսկ շատերը ծանր վիրավորվել[2]։ Ճնշելով գյուղացիների դիմադրությունը՝ կազակ-ոստիկանները գյուղացիների նկատմամբ իրականացրել են անմարդկային գործողություններ[2][4]։ Նրանք դաժանորեն ծեծել են տղամարդկանց և երեխաների, իսկ կանանց ու աղջիկների բռնաբարել[2]։ Իրականացրել են համատարած թալան և կողոպուտ[2]։ Շուրջ 200 գյուղացի ձերբակալվել է[5][4], որոնցից 18-ը տեղափոխվել Թիֆլիսի քաղաքի Մետեխի վանքի տարածքում գտնվող Մետեխի բանտ[5] (ԽՍՀՄ տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 60 բնակիչ[2])։
Հետագա իրադարձություններ
Հաղպատի դեպքերը հուզումներ առաջացրեցին հարակից բնակավայրերում[2][4]։
1905 թվականին Հաղպատի բնակչությունը ստեղծում են հեղափոխական գյուղացիական կոմիտե, որը հրաժարվել է ճանաչել կառավարության իշխանությունը և ստանձնել է գյուղի կառավարումը, հրաժարվել կալվածատերերին հարկեր վճարելուց, ցարական իշխանությունների կարգադրությունները կատարելուց[4]։
Պատահական չէ, որ ցարական իշխանությունների դեմ պայքարող բոլշևիկներ Ստեփան Շահումյանի և Սուրեն Սպանդարյանի առաջին հավաքներից մեկը 1905 թվականին տեղի ունեցավ հենց Հաղպատում[4]։
Remove ads
Դեպքերի արտացոլումը մշակույթում

Հաղպատի գյուղացիների ապստամբությանն է նվիրված Խորհրդային Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 2 կտավները, որոնք նա նկարել է 1956 և 1957 թվականներին[6][7]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads