Հաճարենի

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Հաճարենի
Remove ads

Հաճարենի կամ հաճարածառ, հաճարի (լատին․՝ Fagus), հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։

Մանրամասն տեղեկատվություն ՞Հաճարենի, Գիտական դասակարգում ...
Remove ads

Ընդհանուր բնութագիր

Thumb
Fagus sylvatica

Ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ։ Ապրում է 350-400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտական գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։

Կենսաբանական նկարագիր

Սլացիկ ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ, բնի տրամագիծը՝ 1,5-2 մ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև։ Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ։ Պտուղը կաղնեևման եռակող ընկուզիկ է՝ պատված փայտյա պտղակալով։

Հայաստանում

Հայաստանում աճում է 1 տեսակ՝ արևելյան Հաճարենի (F. orientalis), որը մինչև 50 մ բարձրությամբ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը բրգաձև սերմ է:

Տարածում

Thumb
Fagus sylvatica

Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ նաև Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Աճում է միջին և վերին լեռն, գոտիներում (450-2200 մ բարձրություններում)։ Հայաստանի անտառների գերակշռող ծառատեսակներից է։

Նշանակություն և կիրառում

Thumb
Fagus grandifolia

Ընկուզիկներն օգտագործվում են սննդի մեջ։ Դրանք հում վիճակում պարունակում են ֆազին թունավոր ալկալոիդը (առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ), որը բովելիս քայքայվում է։ Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի կեր է։ Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր։ Բնափայտն ամուր է, առաձգական։ Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործվում է շինարարության մեջ (հատկապես ստորջրյա կառույցներում)։

Ապրում է 400 և ավելի տարի։

Remove ads

Տեսակներ

Համաձայն Կյուի Բուսաբանական այգու կայքի դասը ընդգրկում է 11 տեսակ[1]

  • Fagus chienii W.C.Cheng
  • Fagus crenata Blume
  • Fagus engleriana Seemen
  • Fagus grandifolia Ehrh.
  • Fagus hayatae Palib.
  • Fagus japonica Maxim.
  • Fagus longipetiolata Seemen
  • Fagus lucida Rehder & E.H.Wilson
  • Fagus orientalis Lipsky
  • Fagus sylvatica L.
  • Fagus ×taurica Popl.,
հիբրիդ

Fagus sylvatica և Fagus orientalis[2]

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads