Համստերներ

From Wikipedia, the free encyclopedia

Համստերներ
Remove ads

Համստերներ (լատին․՝ Cricetinae), համստերանմանների ընտանիքի կրծողների ենթաընտանիք։ Հայաստանում հանդիպում է 2 տեսակ. մոխրագույն համստերիկի (Cricetulus migratorius) մարմինը մոխրագույն է, երկարությունը 12,5 սմ։ Տարածված է բոլոր գոտիներում։ Հանդիպում է բնակավայրերում և բնության մեջ։ Ունի հետայտային պարկեր, որոնց միջոցով հատիկային կերերը տեղափոխում և կուտակում է բներում։ Վարում է միայնակ կյանք։ Ակտիվ է գիշերը։ Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Տարածում է ժանտախտի, տուլարեմիայի հարուցիչներ։ Փոքրասիական համստերի (Mesocricetus brandti) մարմնի երկարությունը մինչև 15 սմ է։ Աչքերը փոքր են, ականջները՝ երկար։ Տարածված է Հայաստանի Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և այլ մարզերի մարգագետիններում, ցանքատարածություններում։ Ակտիվ է առավոտյան և մթնշաղին։ Սնվում է խոտաբույսերով, սերմերով, վնասում է ցանքսերը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 119
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համստերներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համստերներ» հոդվածին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Համստերներ, Գիտական դասակարգում ...
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads