Հայաստանի ֆուտբոլի առաջնություն

From Wikipedia, the free encyclopedia

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
Remove ads

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կամ Fastex Պրեմիեր Լիգա, Հայաստանի գլխավոր ֆուտբոլային մրցաշարն է։ 1936-1991 թվականներին անցկացվել է որպես տարածաշրջանային մրցաշար ԽՍՀՄ կազմում։ Առաջնություններն անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցում է 10 ակումբ։ Լիգայի հաղթողը տեղ է ստանում ՈՒԵՖԱՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Արագ փաստեր Հայաստանի Fastex Պրեմիեր Լիգա Հայաստանի Fastex Պրեմիեր Լիգա ...

Հայաստանի առաջնությունն անցկացվում է «աշուն-գարուն» համակարգով։ Մրցաշրջանի ավարտից հետո վերջին տեղը զբաղեցրած թիմը իջնում է Առաջին լիգա՝ փոխարինելու իր հաղթողին։

Remove ads

Ռեկորդներ

Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Գանձասարի» 38-ամյա հարձակվող Արսեն Ավետիսյանն է։ Բարձրագույն խմբի 13 առաջնություններում հանդես գալով 4 ակումբներում' Ավետիսյանը խփել է 196 գոլ։ Պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով էլ Ավետիսյանի արդյունքը լավագույնն է' 233։

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003 թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել։

1993 թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ' անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում' 2 գոլ)։ Նա յուրօրինակ ռեկորդակիր է նաև միջին արդյունավետությամբ։ 1992-1993 թթ. «Բանանցի» կազմում անցկացրած առաջնության 43 հանդիպումներում նա խփել է 54 գնդակ կամ միջինը մեկ խաղում' 1,25 գոլ։

Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել «Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանը, որը 1992 թ. Սևանի «Ախթամարի» դարպասը գրավել է 8 անգամ։

Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի գոլեր է խփել Արսեն Ավետիսյանը։ 1992-1998, 2006-2007 թթ. նա «Փյունիկի» կազմում 154 գոլի հեղինակ է դարձել։

Փյունիկցի Ալբերտ Թադևոսյանը 2008 թ. առաջնությունում անցկացրած 24 հանդիպումներում էլ, փոխարինման դուրս գալով, 10 գոլի հեղինակ է դարձել։

Հայաստանի առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է։ Նա 2002 թ. 15 տարեկանում «Փյունիկի» կազմում առաջնությունում 2 գոլ է խփել։ Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994 թ. 42 տարեկանում «Կանազում» 1 գոլի հեղինակ է դարձել։

Առավել հաճախ' 17 անգամ, հեթ-տրիկի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը։ Արա Հակոբյանին է պատկանում մեկ մրցաշրջանի լավագույն արդյունքը' 9 հեթ-տրիկ 2003 թ., «Բանանցի» կազմում։

Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը, որը 2006 թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 24-ը (այդ ընթացքում նա բաց է թողել 5 խաղ) առաջնությունում անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի' խփելով 18 գնդակ։ Արա Հակոբյանը 2003 թ. «Բանանցի» կազմում առանց ոչ մի խաղ բաց թողնելու անցկացրած 11 անընդմեջ խաղերում դարձել է գոլի հեղինակ' այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ։

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը, որը 1999 թ. բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին։

Առավել հաճախ' 3-ական անգամ, առաջնության լավագույն ռմբարկու են ճանաչվել Արսեն Ավետիսյանն ու Արա Հակոբյանը։ Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004 թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ' Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը։ Ամենատարեցը 18-րդ առաջնության լավագույն ռմբարկու, 35-ամյա Արթուր Քոչարյանն է, որն «Ուլիսի» կազմում 15 գոլ խփեց։

«Փյունիկի» բրազիլացի հարձակվող Մարկոսը միակ լեգեոնականն է, ով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, այն էլ 2 տարի անընդմեջ (2007-2008 թթ., «Արարատում»)։ Նա Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է' 53 գնդակ։ Լեգեոնականների մեջ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն էլ պատկանում է Մարկոսին (2007 թ.' 22 գոլ)։

Պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղ է անցկացրել 39-ամյա Հովհաննես Թահմազյանը' 540։ Նա նաև ռեկորդակիր է բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով' 423։

Լեգեոնականներից բոլորից շատ հանդիպումների է մասնակցել «Իմպուլսի» վրացի կիսապաշտպան Գագա Թիբիլաշվիլին։ 2005-2009 թթ. հանդես գալով 3 թիմում' Թբիլաշվիլին 130 խաղ է անցկացրել։

Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է' 264։

«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանն անընդմեջ մասնակցել է առաջնության 154 խաղի։ Նա նաև յուրօրինակ ռեկորդակիր է անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած խաղերի քանակով' 57 (04.08.1996 - 24.10.1998)։

Բարձրագույն խմբի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակիցներն են 15-ամյա Արեն Բաբայանը, Կորյուն Բաբայանը (երկուսն էլ' «Լոռի», 2001 թ.), Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը (երկուսն էլ' «Փյունիկ», 2002 թ.) և Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ», 2004 թ.)։ Իսկ ահա Ազատ Մանգասարյանը (1994 թ., «Զանգեզուր») հանդես է եկել 46 տարեկանում։

ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը 13 անգամ դարձել է մրցանակակիր։ Նրա պարգևների հավաքածուն բաղկացած է 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներից։

Առավել հաճախ' 9 անգամ, Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը։ Նա (2004-2009 թթ.), Վալերի Ալեքսանյանը (2001-2006 թթ.) և Աղվան Մկրտչյանը (2002-2007 թթ.) 6 տարի անընդմեջ դարձել են ՀՀ չեմպիոններ։

Մարզիչներից առավել հաճախ' 10 անգամ, մրցանակակիր թիմ է պատրաստել Անդրանիկ Ադամյանը։ Նրա գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել է արծաթե, 2 անգամ' բրոնզե մեդալակիր։

Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Հարություն Աբրահամյանն է, որն առաջնության 214 հանդիպումներից 103-ում գոլ բաց չի թողել։

Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992 թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել։

2002 թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել։

ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի «Փյունիկի» դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա 2008-2009 թթ. առաջնություններում անցկացրած 12 խաղում բաց է թողել 6 գոլ կամ միջինը մեկ խաղում' 0,5 գնդակ[1]։

Remove ads

Հայկական ԽՍՀ չեմպիոններ

Remove ads

Չեմպիոններ

Տարի Ոսկե մեդալակիր Չեմպիոն Արծաթե մեդալակիր Արծաթե Մեդալակիր Բրոնզե մեդալակիր Բրոնզե Մեդալակիր
1991-92Շիրակ, ՀՄԸՄ-Բանանց
1992-93Արարատ ԵրևանՇիրակԲանանց
1993-94ՇիրակՀՄԸՄԱրարատ Երևան
1994-95(Անցումային Մրցաշրջան)
1995-96ՓյունիկՇիրակԵրևան
1996-97ՓյունիկԱրարատ ԵրևանԵրևան
1997-98ԵրևանՇիրակԷրեբունի ՀՄՄ
1998-99ՑեմենտՇիրակԵրևան
1999-00ՇիրակԱրարատ ԵրևանՑեմենտ
2000-01Արաքս ԱրարատԱրարատ ԵրևանՇիրակ
2001-02ՓյունիկԶվարթնոց-ՀԱՈՒՍպարտակ Երևան
2002-03ՓյունիկՇիրակԲանանց
2003-04ՓյունիկԲանանցՇիրակ
2004-05ՓյունիկՄիկաԲանանց
2005-06ՓյունիկՄիկաԲանանց
2006-07ՓյունիկԲանանցՄիկա
2007-08ՓյունիկԲանանցՄիկա
2008-09ՓյունիկԱրարատ ԵրևանԳանձասար
2009-10ՓյունիկՄիկաՈւլիս
2010-11ՓյունիկԲանանցՈւլիս
2011-12ՓյունիկԳանձասար
2012-13ՇիրակՄիկաԳանձասար
2013-14ԲանանցՇիրակՄիկա
2014-15ՓյունիկՈւլիսՇիրակ
2015-16ԱլաշկերտՇիրակՓյունիկ
2016-17ԱլաշկերտԳանձասար-ԿապանՇիրակ
2017-18ԱլաշկերտԲանանցԳանձասար-Կապան
2018-19 Արարատ Արմենիա Փյունիկ Ուրարտու
2019-20 Արարատ Արմենիա Նոա Ալաշկերտ
2020-21 Ալաշկերտ Նոա Ուրարտու
2021-22 Փյունիկ Արարատ Արմենիա Ալաշկերտ
2022-23 Ուրարտու ՖԱ Փյունիկ ՖԱ Արարատ-Արմենիա
2023-24 Փյունիկ ՖԱ Նոա ՖԱ Արարատ-Արմենիա

Ռմբարկուներ

Ռմբարկուների պայքարը Հայաստանի առաջնությունում սովորաբար թեժ է լինում, սակայն եղել են տարիներ, երբ ռմբարկուն մրցակցությունից դուրս է եկել։ 1993 թ. մրցակցությունից դուրս էր ՀՄԸՄ-ի հարձակվող Արսեն Ավետիսյանը, որն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց' խփելով 39 գնդակ։ Նա ևս 2 անգամ դարձավ ամենաարդյունավետը և կրկին առանց լուրջ մրցակցության[2]։

Նույնը վերաբերում է 2001-2002 թթ. լավագույն ռմբարկու Արման Քարամյանին, 2003 թ. արդյունավետության բացարձակ ռեկորդի (45 գոլ) հեղինակ Արա Հակոբյանին, 2005 թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Նշան Էրզրումյանին և նախորդ երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելիին[2]։

2004 թ. բավական հետաքրքիր մրցավեճ էր ծավալվել փյունիկցիներ Էդգար Մանուչարյանի և Գալուստ Պետրոսյանի միջև։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ Գալուստը գոլերի թիվը հասցրեց 21-ի և մեկնեց արտերկիր։ Այդ պահին Մանուչարյանի հաշվին 20 գոլ էր գրանցված, և նա հիանալի հնարավորություն էր ստացել շրջանցելու խաղընկերոջը։ Սակայն Էդգարը միայն մեկ գոլ խփեց ու Գալուստ Պետրոսյանի հետ կիսեց լավագույն ռմբարկուի դափնին։ ՀՀ առաջնություններում երկրորդ և առայժմ վերջին անգամ լավագույնը ճանաչվեցին երկու ֆուտբոլիստներ[2]։

2006 թ. լավագույն ռմբարկուն որոշվեց վերջնագծում ծավալված դրամատիկ պայքարում։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ ռմբարկուների ցուցակը 18-ական գնդակով գլխավորում էին «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանն ու մրցաշրջանի ընթացքում «Կիլիկիայից» «Արարատ» տեղափոխված Նշան Էրզրումյանը։ 26-րդ տուրում Նշանը «Շիրակի» հետ խաղում ֆուտբոլային «պոկերի» հեղինակ դարձավ, ընդ որում' կարող էր նաև 5 գոլ խփել, սակայն խաղասկզբում վրիպել էր 11մ հարվածն իրացնելիս։ Հակոբյանն էլ 3 գոլ խփեց «Գանձասարի» դարպասը։ Ավարտական երկու խաղերում Էրզրումյանին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա Հակոբյանը վերջին տուրում 4 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը և 25 գնդակով ճանաչվեց լավագույնը[2]։

Մանրամասն տեղեկատվություն Գոլ, Խաղ ...

Աղբյուր armsport.am

Remove ads

Հովանավորության անուններ

  • Վբեթ Հայաստանի Պրեմիեր Լիգա (2020-2022)
  • IDBANK Պրեմիեր լիգա (2022-2023)
  • Fastex Պրեմիեր լիգա (2024-2027)

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads