Հայաստանի անկախության տոն
պետական տոն Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հայաստանի անկախության տոն, Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։
Remove ads
Պատմություն
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը[1]։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում[2][3]։
Remove ads
Տոնակատարություններ
Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։
Անկախության տոնի ռազմական շքերթ
Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, իսկ 2026 թվականին նախատեսվում է նաև զորահանդես[4]։ 2021 թվականին անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում շքերթի փոխարեն համերգ է տեղի ունեցել[5]։
1996
1996 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ[6]։
1999
1999 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության ութերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ։ Ռազմական շքերթը գլխավորել է գեներալ մայոր Մանվել Գրիգորյանը, իսկ զորահանդեսը ընդունել է գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
2006
2006 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության տասնհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը ղեկավարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ շնորհավորելով զորահանդեսի մասնակիցներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ[7]։
2011
2011 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդես[8][9][10]։ Զորահանդեսը ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ զորահանդեսը գլխավորել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը[11]։ Հայաստանում Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը առաջին անգամ մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսին[10]։ Ռազմական ոստիկանության, Խաղաղապահ բրիգադի, ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վետերանները նույնպես մասնակցել են զորահանդեսին[10]։
2016
2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը՝ Հայաստանի պատմության մեջ[12][13]։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ավելի քան 350, 000 մարդ ուղիղ եթերով դիտել է զորահանդեսը։ Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները[14]։
Remove ads
Պատկերասրահ
- 2006 թվականի զորահանդեսից մի հատված
Ծանոթագրություններ
Տես նաև
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads