Հայերը Ռիո դե Ժանեյրոյում
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հայերը Ռիո դե Ժանեյրոյում (պորտ.՝ Armênios no Rio de Janeiro), հայկական համայնք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Համարվում է Բրազիլիայի երկրորդ հայաշատ քաղաքը՝ Սան Պաուլոյից հետո[1]։
Ներկայումս Ռիո դե Ժանեյրոյում ապրում է 2.000 հայ։
Remove ads
Պատմություն
Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսից, սակայն առավել մեծ տեմպերով Ռիո դե Ժանեյրոն բնակեցվել է հայերով 1920-ական թվականներին։
Ռիոյի համայնքն այժմ գտնվում է հասարակամշակութային կազմավորման շրջանում և ակտիվորեն մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային կյանքին։ Ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ։
Ռիո դե Ժանեյրոյում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի թեմը, որը կազմավորվել է 1983 թվականին։
Ռիո դե Ժանեյրո քաղաքի փոխնախագահ Ստեփան Ներսիսյանի նախաձեռնությամբ Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Եղեռնի հիշատակին հայ ժողովրդին հարգանքի տուրքի և զորակցության օր»։
Ռիո դե Ժանեյրոյի և ամբողջ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հայ համայնքի շահերը ներկայացնում է Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունը[2], որը հիմնադրվել է 2011 թվականին։ Ռիոյի հայերը խոսում են հայերեն և պորտուգալերեն լեզուներով և դավանում քրիստոնեություն։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads