Հայկական ժամանակ

Հայաստանի օրաթերթ From Wikipedia, the free encyclopedia

Հայկական ժամանակ
Remove ads

Հայկական ժամանակ, Հայաստանում տպագրվող հայալեզու քաղաքական ուղղվածությամբ օրաթերթ։

Արագ փաստեր Հայկական ժամանակ, Տեսակ ...

Պատմություն

1999 թվականին «Օրագիր» պարբերականի փակվելուց հետո Նիկոլ Փաշինյանի ջանքերով վերականգնվեց «Հայկական ժամանակ»-ի տպագրությունը։ Այն «Օրագրի» տրամաբանական շարունակությունն է[1]։

Մինչև 2008 թվականի մարտի 1-ը, թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-2011 թվականից գլխավոր խմբագրի պարտականությունները կատարել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Այժմ գլխավոր խմբագիրն է Հայկ Գևորգյանը։

Ունի նաև էլեկտրոնային տարբերակ։

Remove ads

Հետաքրքիր փաստեր

«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2015 թվականի հունվարի 20-ի համարը լույս էր տեսել առանց լուսանկարների, գովազդի և խաչբառի։ Լուսանկարների փոխարեն թերթի էջերում սև պատկերներ էին։

Սև պատկերներ հրապարակելով՝ «Հայկական Ժամանակը» միացել է Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո Հայաստանում սգո օր հայտարարելու պահանջին։

Սև պատկերների մասին թերթը գրել է․

Անկախ նրանից իշխանությունը որևէ պաշտոնական որոշում կկայացնի, թե ոչ, այսօր Հայաստանում սուգ է։
- [2]
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads