Հանրային սեփականության օր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հանրային սեփականության օր (անգլ.՝ Public Domain Day), միջազգային ոչ պաշտոնական տոն, նշվում է ամեն տարի հունվարի 1-ին, սկսած 2004 թվականից[3][4][5][6][7][8][9]։

Տոնը և նրա օրվա ընտրությունը կապված են այն փաստի հետ, որ շատ երկրների օրենսդրությամբ ամեն տարվա առաջին օրը հանրային սեփականություն են դառնում ստեղծագործություններ, որոնց հեղինակային իրավունքների ժամկետը լրանում է այդ օրը[3][4][8]։ Բացառություն է կազմում միայն ԱՄՆ-ն, որտեղ մինչև 2019 թվական ոչ մի հեղինակային իրավունք չի փոխվել հանրային սեփականության[10]։
Տոնի առաջին հիշատակումը կապված է կանադացի ակտիվիստ Ուոլես Մակլինի անվան հետ[7] (անգլ.՝ Wallace McLean), որի գաղափարը կիսեց իրավունքի պրոֆեսոր, ոչ առևտրային Քրեաթիվ Քոմոնս (անգլ.՝ Creative Commons) կազմակերպության հիմնադիր, Լոուրենս Լեսինգը։ Ավելի ուշ գաղափարին միացան այլ ակտիվիստներ, ոչ առևտրային կազմակերպություններ և համացանցային նախագծեր[8]։.
2010 թվականի հունվարի 1-ից Հանրային սեփականության օրվա կայքում տպվում են այն ստեղծագործությունների հեղինակների անունները, որոնց աշխատանքները դառնում են հանրային սեփականություն։ 2010 թվականի հունվարի 1-ից ոչ առևտրային կազմակերպություն Ազատ գիտելիքի հիմնադրամը (անգլ.՝ The Open Knowledge Foundation (OKF)) թողարկեց առցանց լրագիր «Հանրային սեփականության նկարագիր» (անգլ.՝ The Public Domain Review), որը նման ցուցակ է ներկայացնում[11]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads