Հասարակած
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հասարակած, Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով։ Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ։ Հասարակածը բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնությունը հաշվելու սկիզբ։


«Հասարակած» բառը գործածվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի սիմետրիայի առանցք և նրան ուղղահայաց սիմետրիայի հարթություն, հասարակածը այդ սիմետրիայի հարթության հատման գիծն է տվյալ մարմնի մակերևույթի հետ - օրինակ, սֆերայի հասարակածը, կամ աստղի կամ մոլորակի մագնիսական հասարակած։
Remove ads
Հետաքրքիր փաստեր
- Վոլֆ ակտիվ հրաբուխը, որը գտնվում է Էկվադորում գտնվում է ուղիղ հասարակածի վրա, և միաժամանակ գտնվում է և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։
- Բրազիլական Մակապա քաղաքը գտնվում է միաժամանակ և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։ Այս քաղաքում կա մարզադաշտ Estádio «Zerão», հասարակածի գիծը կիսում է այս մարզադաշտը ուղիղ դաշտի մեջտեղով։ Մարզադաշտի մոտ տեղադրված է Marco Zero-ն - հասարակածի «հուշարձանը»։
- Կոնգո գետը երկու անգամ հատում է հասարակածը։
- Հասարակածի պատվին են Էկվադորի, Հասարակածային Գվինեայի, Հասարակածային Աֆրիկայի անունները։
Remove ads
Երկրներ, որոնց տարածքով անցնում է հասարակածը (զրոյական միջօրեականից սկսած)
Սան Տոմե և Պրինսիպի
Գաբոն
Կոնգոյի Հանրապետություն
Ուգանդա
Քենիա
Սոմալիա
Մալդիվներ
Ինդոնեզիա
Կիրիբատի
ԱՄՆ (առանձնահատուկ տնտեսական գոտի Բեյքերի կղզի
Էկվադոր
Կոլումբիա
Բրազիլիա
Տես նաև
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակած» հոդվածին։ |
| Ընթերցե՛ք «հասարակած» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 246)։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
