Հասկեր հավաքողները
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հասկեր հավաքողները (ֆր. Des glaneuses), Բարբիզոնյան դպրոցը ներկայացնող ֆրանսիացի նկարիչ Ժան Ֆրանսուա Միլլեի նկարը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղական կյանքը Միլլեի ամենասիրելի թեմաներից մեկն էր, և այս կտավը դարձավ հասկեր հավաքողների թեմայի վրա տասնամյա աշխատանքի բարձրակետը։ Լուսաբացին հավաքողներին թույլատրվում էր անցնել դաշտերով և ժողովել հնձիչների թողած հասկերը։ Այս կտավում նկարիչը պատկերել է հավաքողներից երեքին, որոնք խոր խոնարհումով կռացել են գետնին, քանի որ միայն այդպես է հաջողվում ձեռքն առնել հունձից մնացած հասկերը։ Նրանց միջոցով Միլլեն ցույց է տվել ծանր գործողության երեք փուլերը, որոնք կանայք պետք է անդադար կրկնեին. թեքվել, ընտրել ընդավոր հասկերը և նորից շտկվել։ Կանանց ձեռքերի փոքր խրձերը հակադրվում են հետին պլանում երևացող առատ բերքին։ Այնտեղ դեզեր են, ցորենի կապուկներ, սայլ և աշխատանքով զբաղված մի խումբ հնձվորներ։
Նկարիչը կարողացել է ճշգրտորեն հաղորդել շինականների աշխատանքի ողջ ծանրությունը, նրանց չքավորությունը և խոնարհությունը։ Այնուհանդերձ, ստեղծագործությունը արժանացել է հանրության ու քննադատների տարբեր գնահատականների, ինչը Միլլեին ստիպել է ժամանակավորապես անդրադառնալ գեղջկական կյանքի ավելի բանաստեղծական կողմերին։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads